Արմեն Աշոտյանի կալանքը վերացնելու համար, ողջ կազմով, երաշխավորագրեր են ներկայացնելու ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները. Մելիքյան
Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ապրիլի 10-ին՝ ժամը 14:00-ին, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատը։
Քննարկվելու է կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու հարցը, և այս անգամ, ողջ կազմով, երաշխավորագրեր են ներկայացնելու ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները»: