Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են հասնել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն, ռազմաբազայի հեռացմանը․ ՌԴ ԱԳՆ
Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչպես նաև ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերմանը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ անդրադարձ կատարելով Բրյուսելում ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը․
«Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում իր խիստ վտանգավոր մտահղացումների իրականացման գործիք»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ ղեկավարությանը թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և երկիրը տանել սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով․
«Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ձգտումը Հարավային Կովկասի գործերին կարող են ամենաբացասական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացման, ինչպես նաեւ լարվածության անվերահսկելի աճի»,- ասվում է հաղորդագրության մեջ։