Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանով

Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի «վտարանդի կառավարությունը»

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր»

Բոլորս էլ գիտենք, թե Նիկոլ Փաշինյանը, բացի Արցախի կորստից, ինչ արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին իր անկարողության պատճառով։

Կարող ենք մեջբերել Փաշինյանի բազմաթիվ սխալ գործողություններ և իրարամերժ հայտարարություններ: 2020 թվականի պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում իր լիակատար ձախողումից հետո, Փաշինյանը հիմա փորձում է այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով Արցախի անունը ժողովրդի հիշողությունից:

Փաշինյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել արցախահայերի՝ իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանության համար: Նա նաև նախապատրաստություններ չի տեսել Արցախից ավելի քան 100 հազար փախստականների տեղավորման համար, չնայած գիտեր, որ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի հայերը վերջին հաշվով փախչելու են Հայաստան:

Իմանալով, որ ապագա ընտրություններում Արցախի հայերը իրենց ձայնը չեն տա իր կուսակցության օգտին, Փաշինյանը, իրավիճակը վատթարացնելով, հայտարարեց, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ չեն: Այս մարդիկ տասնամյակներ շարունակ ունեցել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր, որոնք ճանաչվել են ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա պետությունների կողմից՝ արտասահման իրենց ուղևորությունների ժամանակ: Ցավոք, հազարավոր արցախցիներ Հայաստանից մեկնել են Ռուսաստան՝ ապաստան և աշխատանք գտնելու համար, որպեսզի կարողանան կերակրել իրենց ընտանիքները:

Բացի այդ, Փաշինյանը հրաժարվում է հանդիպել Արցախի որևէ պաշտոնյայի հետ և դեմ է, որ արցախցիները բողոքի ցույցեր անցկացնեն Երևանում՝ բողոքելով Հայաստանում իրենց ծանր վիճակից:

Ահա Փաշինյանի հակաարցախյան գործողությունների վերջին օրինակը: Անցյալ շաբաթ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տվեց ֆրանսիական Le Figaro թերթին, որտեղ նա ասաց, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած Ադրբեջանի կողմից բռնագրավմանը: Նա նաև հայտարարեց, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն Երևանում, որտեղ գտնվում են նրա գրասենյակները:

Շահրամանյանի խոսքերը զայրացրել էին Փաշինյանին, որն անմիջապես պատասխանեց և սպառնաց, որ օրինական գործողություններ կձեռնարկվեն բոլոր նրանց դեմ, որոնք խոսում են Արցախի վտարանդի կառավարության մասին: Առանց որևէ փաստարկի, Փաշինյանը մեղադրեց Արցախի ղեկավարներին՝ Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։ Չհասկանալով «վտարանդի կառավարություն» եզրույթի իմաստը, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կա միայն մեկ կառավարություն և չի կարող լինել երկրորդ կառավարություն, չնայած ոչ ոք չէր խոսում երկրորդ կառավարության ստեղծման մասին: Եթե Փաշինյանն ունենար որևէ փորձառու խորհրդական, ապա նրան կտեղեկացներ, որ շատ երկրներում գոյություն ունեն տասնյակ «վտարանդի կառավարություններ», որոնք ամենուրեք ընդունված են միջազգային իրավունքի համաձայն:

Իրականում, Հայաստանում միակ մարդը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը, հենց ինքը՝ Փաշինյանն է: Նա ոչ միայն չի պաշտպանել արցախահայերի իրավունքները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, այլև թույլ է տվել Ադրբեջանի զինված ուժերին հատել Հայաստանի սահմանները 2021 և 2022 թվականներին: Բացի այդ, երբ Ալիևը պահանջեց, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի չորս հայկական գյուղերը, Փաշինյանը զգուշացրեց այդ գյուղերի բնակիչներին, որ հակառակ դեպքում Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի:

Շահրամանյանին ուղղված իր կոշտ պատասխանում Փաշինյանը սպառնաց նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի «արտաքին ուժերը չօգտագործեն որոշակի շրջանակների [Արցախի]՝ Հայաստանի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար»։ Ցավալի է, որ Փաշինյանը կեղծ մեղադրանք է ներկայացնում արցախահայությանը՝ օտարերկրացիների կողմից շահարկվելու մեջ։

Փաշինյանի իրական խնդիրը ոչ թե Արցախի վտարանդի իշխանությունն է, այլ այն փաստը, որ արցախահայությունը քայլեր է ձեռնարկում Արցախի հիշատակը վառ պահելու համար, ինչը նրա համար խիստ խայտառակիչ է, քանի որ ինքն է հանձնողը։ Մենք կորցրեցինք Արցախը թշնամուն, բայց չպետք է այն ջնջենք մեր հիշողությունից։ Մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել Արցախը, այլև Արցախ վերադառնալու երազանքը փոխանցել հաջորդ սերնդին: Սա շատ կարևոր է, քանի որ եթե ապագա սերունդները չիմանան, որ Արցախը հայկական հող է, երբ հնարավորություն ընձեռվի այն ազատագրելու համար, նրանք չեն օգտվի դրանից, դրանով ընդմիշտ կորցնելով Արցախը ոչ թե թշնամու արածի, այլ մեր իսկ անգործության պատճառով։

Միևնույն ժամանակ, մեզ մնում է միայն ափսոսալ, որ Հայաստանի վարչապետը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, կատարում է Ալիևի հրամանը՝ փորձելով խեղդել նույնիսկ Արցախի մասին հիշողությունն ու երազանքը։ Ավելին, ամոթալի կլինի, եթե Փաշինյանը, գործելով ըստ իր սպառնալիքների, հրամայի ձերբակալել Արցախի ղեկավարներին Հայաստանում, այդպիսով միանալով Բաքվին՝ Արցախի ղեկավարներին գերության մեջ պահելու հարցում։

Օրեցօր Փաշինյանն ավելի է սատկացնում իր հակահայկական գործողությունները։ Մինչև ե՞րբ պիտի լռեն հայերը Հայաստանում և Սփյուռքում նման ինքնակործան գործողությունների դիմաց։ Ե՞րբ է հայ ժողովուրդն արթնանալու իր նիրհից, ասելու «բավակա՛ն է» և գտնելու նոր ձեռնհաս ղեկավար, որը երկիրը դուրս կբերի այս ճահճից։ Հակառակ Փաշինյանի պնդմանը՝ Արցախի հարցը փակված չէ։ Հայերը չպետք է շարունակեն ձեռքերը ծալած նստել և հետևել, թե ինչպես է Հայաստանն աստիճանաբար անհետանում մեկ մարդու չարագործությունների պատճառով…

Վերջապես, ամոթալի կլինի, եթե Փաշինյանը ստիպի Շահրամանյանին և Արցախի մյուս պաշտոնյաներին լքել Հայաստանը և իրենց վտարանդի կառավարությունը տեղափոխել օտար երկիր։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի