Ապրիլյան քառօրյա. այնքան հանգիստ ու հպարտ ճանապարհեցի, իսկ անիծյալ 44-օրյային սրտակեղեք լաց էի լինում. մայրական սիրտն ամեն ինչ գիտի. որդեկորույս մայր (լուսանկար)
Արցախյան երրորդ պատերազմում անմահացած, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«Ապրիլյան քառօրյա.... Երանի եմ տալիս այդ օրերին... այնքան հանգիստ ու հպարտ ճանապարհեցի...
Իսկ անիծյալ 44-օրյային սրտակեղեք լաց էի լինում ու մղկտում...
Մայրական սիրտն ամեն ինչ գիտի... զգում է ամեն ինչ... եթե միայն լսեի նրան...»։