Ես վաղվանից անժամկետ նստացույց եմ սկսում. «Գոյի» դերասան (տեսանյութ)
Ես իմ անունից եմ ասում, որպես Սարգիս Արզումանյան, վաղվանից հայտարարում եմ անժամկետ նստացույց: Այս մասին «Գոյ» թատրոնից դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Արզումանյանը:
«Նստելու եմ մեր «Գոյ» թատրոնի դռան մոտ այնքան, մինչև վարչապետն ու Ժաննա Անդրեասյանը այս ամենին տան դրական պատասխան: Նստելու եմ այնքան, մինչև մեր թատրոնի դուռը մեր առաջ բացվի ու ես իմ ընկերների հետ մտնեմ թատրոն: Սա խոսում եմ վաղվա գործողության մասին, իսկ հաջորդ օրվա գործողության մասին կխոսենք վաղը: Մեր հավաքած ստորագրությունները կուղարկվեն և՛ վարչապետի աշխատակազմ, և՛ ԿԳՄՍ նախարարություն»,- նշեց նա: