Դատարանի որոշումը բողոքարկելու համար Թրամփը 175 միլիոն դոլարի գրավ է ներկայացրել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 միլիոն դոլարի գրավ է ներկայացրել՝ բողոքարկելու Նյու Յորքի դատարանի որոշումը՝ իր ակտիվների գերարժևորման գործով:
Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Ավելի վաղ նահանգի Գերագույն դատարանը մասնակիորեն բավարարել էր Թրամփի բողոքը և համաձայնվել էր նվազեցնել գրավի չափը՝ ստորադաս դատարանի որոշումը մի քանի անգամ բողոքարկելու համար՝ 464 միլիոն դոլարից հասցնելով մինչև 175 միլիոն դոլար։