2024 թ․ հոկտեմբերի 7-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատԻսրայելի զինվորականները ներխnւժել են Ջենին քաղաք. WAFAՕդի ջերմաստիճանը կբարձրանաՍրբազան պայքարի ՍԴ գնալն «ուշացած կանգառ» է. լուծումներն այլ տեղ են՝ խորհրդարանում. ՍուրենյանցՔաղաքացին մոլորվել էր Աչաջուր գյուղի սարերում․ օգնության են հասել փրկարարները
Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա
Հանրապետության ողջ տարածքում այսօր հոսանքազրկումներ կլինեն Աբովյան քաղաքը 61 տարեկան է (տեսանյութ)Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան Իսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ Նեթանյահու Վրաստանում գտնվող ամերիկացիները զգուշացվել են հնարավոր բախումների մասինՀայտնի է Ինտերի մեկնարկային կազմը Տորինոյի դեմ խաղում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երասխահուն գյուղում․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Կապիտալի շուկայի զարգացման համար կարևոր է բարձրացնել բիզնեսի ֆինանսական գրագիտությունը.ԷՆ փոխնախարար Ինչ պայմանների կատարման դեպքում կհանդիպեն Էրդողանն ու Ասադը Հարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունից Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-Շահնազարյան Փարիզում բանաձև են ընդունել․ աջակցել են հայ ռազմագերիների, անհայտ կորածների խնդիրների լուծմանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ողջունել են «սահմանազատման գործընթացում» արձանագրված առաջընթացը Կանադահայոց թեմը գումար է նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարանին Արյունահեղությունը Գազայի հատվածում չի դադարում․ տարածաշրջանը մոտեցել է լայնածավալ պատերազմին Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին Թրամփը հնարավոր է համարել, որ Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներինԿառավարությունը նպատակ ունի հասնել երկրում տնտեսական համաչափ զարգացմանը․ Պապոյան ԻՀՊԿ հատուկ ուժերի հրամանատարը գտնվել է «Հըզբոլլահի» սպանված նոր ղեկավարի հետ նույն բունկերում Միրանյանն առաջին գոլն է խփել Կլուժի կազմում պաշտոնական խաղում Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ-ն առաջարկում է համախմբվել արհեստական բանականությունը հանուն մարդկությանը ծառայեցնելու օրակարգով Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը Կլիման փոխում է պետական սահմանները ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան Փյունիկի դարպասապահը հրավիրվել է Հայաստանի հավաքական Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին Պապոյանը մի խումբ քաղաքացիների հետ քննարկել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերը Պահեր, էմոցիաներ ու այլ տեսանկյուններ․ Նոա-Մլադա Բոլեսլավ խաղը՝ ներսից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը վարժանքներ են անցկացրել Ղազախստանում Ադրբեջանը վերահաստատում է, որ փոխզիջումային լուծումների դեպքում Արցախում ապրելու էին հայեր. Հայրապետյան ՀՀ ԱԺ պատգամավորները՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին․ քննարկվել է Ադրբեջանում ՄԻ կտրուկ վատթարացումը (տեսանյութ) Ամբերդի ձորում վթարվել է «Բազմաղբյուրի» 500 մմ-ոց ջրատարը. Էջմիածնում ժամանակավորապես ջուր չի լինի (տեսանյութ) Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իրանի հարվածը դաս էր Իսրայելի համար. Ասադ Իշխանությանը ծառայող մամուլը Ադրբեջանի թեզերով դուրս է եկել ազգային շահով առաջնորդվող անհատների դեմ 47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ փողոցները քարուքանդ են, շենքերից մեկն էլ՝ թեքված Հայկ Մարությանը որդեգրման է հանձնում շան ձագերի (տեսանյութ) Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ)Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը․ տարել են 2 մլն 500 հազար դրամ
Մշակույթ

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները  պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով:

Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա  ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել  վերականգնման աշխատանքների ընթացքը ներկայացնող Էքսպոզիցիոն առաջին սրահի ցուցադրությանը, որտեղ վերարտադրված է վերականգնման արվեստանոցը՝ համապատասխան գործիքներով, օգտագործված նյութերով, աշխատանքային սեղանով, մանրադիտակով և ուլտրամանուշակագույն լամպ-նկարակալով: Այստեղ ներկայացված է նաև «Սալոմե» կտավի կրկնօրինակը, որը պատրաստվել է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ու վերականգնող մասնագետները պատմել են   վերականգնման ընթացքի մասին՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչև դրանց ավարտը՝ շեշտելով, որ Սուրենյանցի կտավի հետ աշխատելիս պատասխանտվությունը շատ մեծ է եղել.  «Նախապատրաստական աշխատանքները բավական երկար տևեցին. շուրջ երկու տարի ընթանում էին ուսումնասիրման գործընթացները»,- նշել են վերականգնող մասնագետները:

Նախարարը կտավը դիտել է՝ նշելով, որ շատ տպավորված է կատարած աշխատանքով և  վերկանգնված «Սալոմե»-ի ցուցադրության համար ընտրված  ձևաչափով. «Կատարվել է շատ կարևոր աշխատանք, որը ցուցադրության այս ձևաչափի շնորհիվ առանձնակի կարևորվում է:  Թանգարանում ստեղծվում է մի միջավայր, որը կարող է դիտարկվել նաև որպես մասնագիտական կողմնորոշման հատուկ եղանակ երեխաների համար, որոնք կարող են սրահ այցելելով պատկերացում կազմել վերականգնողի մասնագիտության մասին՝ միաժամանակ արժևորելով նաև արվեստի մեծարժեք գործը՝ «Սալոմե»  կտավը, որը, անշուշտ, շատ հետաքրքիր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարության աշխատանքային սրահներից մեկում ևս տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» ստեղծագործության կրկնօրինակը. «Մի տեսակ սովորություն է դարձել՝ աշխատանքային քննարկումների ժամանակ հաճախ եմ նայում այդ նկարին. ինչ-որ մոգական, ձգող ուժ ունի»:

Այցի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար  Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության պատվոգրեր են հանձնել  Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժնի  վարիչ Իգոր Պողոսյանին, նույն բաժնի մասնագետներ Տաթևիկ Ամիրխանյանին և Արտաշես Աբրահամյանին՝ մշակութային արժեքների վերականգնման գործում նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար:

«Մեծ ջանքեր ենք ներդրել ու շատ կարևոր է, որ այդ ջանքերը նախևառաջ բավարար լինեն ձեզ համար՝ որպես մասնագետի և սրտացավ մարդու: Տարիներ տևած վերականգնման աշխատանքից զատ նաև կարողացել եք այնպես ներկայացնել ձեր աշխատանքը, որ տեսանելի լինի նաև վերականգնողների բարդ գործը: Կարծում եմ՝ հրաշալի է ստացվել»,- շնորհավորելով նրանց՝ նշել է նախարարը: