Կուստուրիցան հայտարարել է Սոչիում ֆիլմ նկարահանելու մտադրության մասին
Սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան հայտնել է, որ մտադիր է Ռուսաստանի Սոչի քաղաքում նկարահանել նոր ֆիլմ՝ «The Easy Walk Engineer»-ը։
Այս մասին նա հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Հաջորդ ֆիլմս նախատեսում եմ նկարահանել հարավում՝ Սոչիում։ Դա կլինի «Հեշտ քայլող ինժեներ» ֆիլմը»,- ասել է ռեժիսորը:
Կուստուրիցան նշել է, որ ֆիլմի գաղափարը երիտասարդ ծխնելույզ մաքրողի կյանքի պատմությունն է:
Նշվում է, որ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են: