Մեր քաղաքականությունն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը. Փաշինյան (տեսանյութ)Ո՞մ է ուղղված Նիկոլի կենացային ճառը. պարզապս ծաղրո՞մ է, թե՞ թշնամուն ուզում է ցույց տալ, որ իր նման ապուշ ենք«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ», «Չելսի» - «Էվերտոն»․ օրվա հանդիպումներըՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինելՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջԻնչ են խոսել վրանում. «Հրապարակ» Երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ ՆալբանդյանինՄեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցովԵրևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանըՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»Արդեն 7 տարի իշխանության տերը ժողովուրդն է, սա անառարկելի փաստ է. Փաշինյանը շնորհավորել է քաղաքացու օրըԻնչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել. «Հրապարակ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ»Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է և անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ» Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ ՑեղասպանությունըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 18,5, արտահանումը՝ 61,8%-ով Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին Պարեկային ծառայության վաշտի հրամանատարը կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունն ու համատեքստը ԵԱՏՄ-Իրան. համագործակցություն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում են Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքումԲաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա Ստամբուլը կրկին ցնցվում է Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համարԿարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ ԱվդալյանինՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է Իսրայելը կսրացնի մարտերը Գազայում, եթե պատանդների հետ բանակցությունները ձախողվենՍտամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում
Մշակույթ

Հատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:

Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և նախատեսվող հոբելյանական միջոցառումներն իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Հանճարեղ կինոռեժիսորի և շանսոնիեի հոբելյանները կարևորվում են նրանց արվեստի արժևորման, միջազգայնացման և ուրույն ստեղծագործական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից:

Սերգեյ Փարաջանովը թողել է բացառիկ ժառանգություն, որն այսօր մեծ հետաքրքրություն ունի աշխարհում, սակայն մինչ օրս մնում է չուսումնասիրված: Հոբելյանական տարվա համատեքստում բազմաթիվ օտարերկրյա կինոկազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված մեծ վարպետին, և դրանց մի մասն ընդգրկվել է հոբելյանական միջոցառումների ցանկում: Նախատեսվում են երկու տասնյակից ավելի տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են բացահայտելու Փարաջանով արվեստագետին, ուսումնասիրելու նրա արվեստն ու յուրօրինակ կինոժառանգությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հոբելյանական միջոցառման շրջանակում ներկայացվելու են լուսանկարչական ցուցահանդես, «Նռան գույնը» ֆիլմը և ֆիլմի հատվածների ինստալյացիոն ցուցադրություն: Հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված են նաև գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հրատարակչական, մարզային և կրթական ծրագրեր, Հայաստանում և արտերկրում ֆիլմերի ցուցադրություններ, տեսալսողական արտադրանք՝ ֆիլմ և ֆիլմաշար, հեռուստահաղորդում, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում:

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում ամբողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիական երգարվեստի ամենաազդեցիկ ու նշանավոր հայազգի երաժիշտներից մեկին: Նախատեսված է իրականացնել 16 տարաբնույթ միջոցառում, որոնք միտված են հանրահռչակելու նրա ժառանգությունը: Լեգենդար արտիստի և մեծ հայի 100-ամյակի շրջանակում պատրաստվել է տոնակատարությունների ընդգրկուն ծրագիր. միջոցառումներ տեղի կունենան Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Նախատեսված են համերգներ արտերկրում, Երևանում և ՀՀ մարզերում, ցուցահանդեսներ, հրատարակչական ծրագրեր, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում: