Մինսկը հարթակ կդառնա ԵԱՏՄ մասշտաբային միջոցառումների անցկացման համարԼատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի ՀայաստանՊաշտոնանկություն և նոր նշանակում Քննչական կոմիտեումՄակունցը ԱՄՆ սենատորի հետ քննարկել է «խաղաղության պայմանագրի հարցերը»Ռոնալդուն կարիերան շարունակելու շատ անսպասելի տարբերակ ունիԳորիսի քաղաքապետը Իրանում է, քննարկվել են բազմակողմ համագործակցության հեռանկարներըԻրանը պաշտպանական պարիսպներ է կառուցում արևելյան սահմաններին՝ անվտանգությունը բարձրացնելու համար. Իրանի զինված ուժերի ԳՇ պետՍուդանը Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրել է Պորտ Սուդանին հարվածելու մեջ«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ». քաղաքագետԵրևանի քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվիԳողություն կատարած օտարերկրացին ձերբակալվել էՀայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները համաձայնագիր են ստորագրելԴիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանունՄեքենան գազալցակայանից դուրս գալուց պայթել է. վիրավորներ կան«Արևմտյան Ադրբեջան»-ը կեղծ փաստաթղթեր է պատրաստում, ադրբեջանցուն ներկայացնում Գեղարքունիքի մարզիցԹթու կաղամբ, Բերեզովսկիի ինքնագրով ֆուտբոլի գնդակ․ Լավրովին Երևանում նվերներ են հանձնելՃիշտ տարբերակը բաժանվելն է․ Դյակովը խորհուրդ է տվել ԹիկնիզյանինՓաշինյանը մեկնում է արձակուրդՄեկ օրում երկրորդ ավտովթարը՝ «Չայնիի» ոլորաններում, վիրավորներ կանՀայաստանի 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային կոնցենտրացիանՄաստարայում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանՄԻՊ-ը խիստ դատապարտում է Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելըՑուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են՝ ինչ քայլեր կձեռնարկվեն տարբեր արտակարգ իրավիճակներումԵՄ երկրները պետք է գործուն քայլեր անեն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության առնչությամբ․ Վեհափառ«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՊաշտոնական կադրեր են հրապարակվել Փաշինյան-Լավով հանդիպումիցՍուպեր Սաքոյի սիրտը ստենտավորել են, այցելել է ընկերը՝ Ալեն ՍիմոնյանըՓաշինյանը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները քննարկել է Եվրոպական միության դեսպանների հետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետդեպ
Մեկ օրվա ընթացքում Իսրայելը գազայում սպանել է մոտ 100 մարդու«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել, 7 վիրավոր կաՓաշինյանը անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին արձակուրդ է ուղարկումԱդրբեջանում մարդկանց օրգաններն են վաճառում․ կոռուպցիան՝ նաև առողջապահական ոլորտումՓաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքըՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստը մահացել է 19 տարեկանումՀՀ նախագահը և ՌԴ ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՀախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն ենԵրևանում Տաջիկստանի 27-ամյա քաղաքացին գրասենյակից գողացել է թվով 6 համակարգիչՀաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցըԵս այս կյանքում երկու բան եմ ուզում՝ իշխանափոխություն և ընկերներիս ազատ արձակումը Բաքվի բանտից (տեսանյութ)2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարարԱյո՛, թող հենց Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետ, այսօրվա կառավարչից վատ չի ղեկավարի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)ՊՆ պաշտոնատար անձինք կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորություններըՄեկ տարվա ընթացքում դեռահասների 20%-ը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալՄայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՎահե Հովհաննիսյանը նշել է առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոններըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում մայիսի 23-ինԱպօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ (տեսանյութ)Պապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերՏնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. կոնյակագործները միայնակ պայքարում են պետական անտարբերության դեմ․ Գառնիկ Դանիելյան
Տեսանյութ

«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)

Վանաձորի Գրիգոր Նարեկացու եկեղեցու դահլիճում հանդիսավոր կերպով բացվեց քույրեր՝ Տաթևիկ և Տիգրանուհի Մարտիրոսյանների ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Վաճառք-ցուցահանդեսում ներկայացված է Տաթևիկ Մարտիրոսյանի նկարներից 43 աշխատանք։ Նրա քույրը՝ մոսկվաբնակ Տիգրանուհի Մարտիրոսյանն էլ, ով հայրենի քաղաք ձեռնունայն չէր եկել՝ իր հետ բերելով գոբելանագործության աշխատանքները, քրոջ հետ ներկայացավ ցուցահադեսում։ Տիգրանուհուն հաջողվել էր իր հետ հայրենիք բերել ու ցուցահանդեսում ներկայացնել իր աշխատանքներից 6-ը։

 NEWSPRESS.am-ի հետ զրույցում, Տիգրանուհի Մարտիրոսյանը պատմեց, թե ինչպես եղավ, որ քույրը՝ Տաթև Մարտիրոսյանն, սկսեց նկարել։

Պարզվում է` նա զբաղվել է մոդելավորմամբ ու նկարչուհի դառնալու մասին երբեք չի մտածել։ Աշխատել է ջրաներկով՝ հասարակ թղթի հետ։ 2020 թվականին՝ սրանից 4 տարի առաջ, ամբողջ աշխարհում բուն դրած պանդեմիան հասնում է նաև Տաթև Մարտիրոսյանին։ Նա 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, վարակվում է «Քովիդ»-ով ու 28 օր գտնվում վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ 

Երբ կոմայից դուրս է գալիս, Տաթևին հարցնում են՝ ի՞նչ կուզես։ Ու որքան էլ զարմանալի էր դա հարազատների համար, նա ցանկացել է ներկ ու կտավ և սկսել նկարել։

«Նախկինում երբեք գուաշի կամ կտավի հետ գործ չէր ունեցել, երբեք նման նկարներ չի արել։ Բոլորս զարմացել էինք, երբ սկսեց նկարել։ Ու նկարում էր ամեն օր 3-4 նկար։ Կարծես ի վերուստ ինչ-որ ուժ իջած լիներ նրա մեջ՝ Աստծո պարգև»,- պատմեց քույրը։

Հետագայում, իհարկե, Տաթև Մարտիրոսյանը խորհրդակցել է մասնագետների հետ, վերապատրաստվել, հղկել իր գործերն ու այսօր արդեն հանդես է գալիս սեփական ստեղծագործություններով՝ սեփական ցուցահանդեսում։

Այս ցուցահանդեսը Տաթև Մարտիրոսյանի երազանքերից մեկն էր։ Նա շատ էր ցանկանում իր քրոջ՝ Տիգրանուհու հետ համատեղ ցուցահանդես բացել։

Ինչպես նշեցինք, Տիգրանուհին էլ զբաղվում է  գոբելենագործությամբ։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ապրում է Մոսկվայում։

Հայկական եկեղեցուն կից գործող հայորդաց տանն էլ, նա, այսպես ասած, բացահայտել է գոբելենի մեծ վարպետ Յուրի Հովսեփյանին։ Սկսել է հաճախել գոբելենագործության դասերի ու մեկը մյուսի հետևից ստեղծել հետաքրքիր ու անձեռակերտ թվացող գործեր։

«Արդեն 10-15 տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով։ Հետաքրքիր ու շատ աշխատանքեր կան, բայց բոլորը չեմ կարողացել բերել։ Աշխատանքերիս մի մասն էլ նվիրել ենք Մոսկվայում հայկական եկեղեցուն»,- ասաց Տիգրանուհի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր հետ Մոսկվայում էլի հայ կանաք կան, ովքեր զբաղվում են գոլբելենագործությամբ ու բավականին աշխատանքեր ունեն։

«Ուզում ենք բերել Հայաստան, ցուցադրել այստեղ։ Դիմել ենք որոշ մարդկանց, որպեսզի օգնեն այդ աշխատանքերը Հայաստան տեղափոխել ու ցուցադրել, բայց առայժմ խոչընդոտներ կան»,- ասաց Տիգրանուհի Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում դեռ կկարողանան հասնել իրենց նպատակին։

Տաթև Մարտիրոսյանի նկարները ցուցադրության արդյունքում նաև կվաճառվեն, բայց Տիգրանուհի Մարտիրոսյանը դեռ պատրաստ չէ հրաժեշտ տալ իր աշխատանքներին։

Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ երբ հաջողի Մոսկվայից Հայաստան տեղափոխել հայ կանանց գոբելնագործության աշխատանքները և ներկայացնել ցուցադրության,  դրանք ևս գտնեն իրենց գնորդներին։

Իսկ առայժմ Վանաձորի Գրիգոր Նարեկացու եկեղեցու դահլիճը 10 օր շարունակ իր դռները բացած կպահի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան վայելել արվեստի գործերն ու նաև ձեռք բերել դրանք։

Արմինե Մկրտումյան