Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է միջուկային զենքի մասին Պուտինի խոսքերին
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Ռուսաստանի կողմից իր միջուկային զենքի հնարավոր կիրառման սկզբունքների մասին:
Նա ասել է, որ Չինաստանը միշտ հանդես է եկել միջուկային ուժերի կողմից ընդհանուր անվտանգության հայեցակարգին հավատարիմ մնալու օգտին։ Հիմա բոլորը պետք է նպաստեն դեէսկալացիային,-ընդգծել է նա:
Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել այն դեպքում, երբ խոսքը գնում է ռուսական պետության գոյության մասին: