Պուտինը բացատրել է, թե ինչու է Ուկրաինան հարձակվում ռուսական շրջանների վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան փորձում է հարձակվել ռուսական շրջանների վրա՝ այս շաբաթվա վերջին նշանակված նախագահական ընտրություններին միջամտելու համար։
Բացի այդ, ըստ նրա, հարձակումների պատճառ կարող է լինել նաև բանակցային գործընթացում հաղթաթուղթ ստանալու ցանկությունը։
«Գլխավոր նպատակը, ես դրանում կասկած չունեմ, եթե ոչ Ռուսաստանի նախագահական ընտրությունները խաթարելն է, ապա գոնե ինչ-որ կերպ միջամտել քաղաքացիների կամքի արտահայտման բնականոն գործընթացին»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ հարձակումները տեղի են ունենում պատերազմում Ուկրաինայի ձախողումների ֆոնին։