Ուկրաինան անօդաչուով հարվածել է Բոլգորոդի քաղաքապետարանին. կան վիրավորներ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Բելգորոդի քաղաքապետարանի շենքին, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդում թշնամու անօդաչու թռչող սարքը մխրճվել է քաղաքային վարչության շենքի մեջ։ Կա երկու տուժած` մեկ կին ստացել է բեկորային վնասվածքներ, երկրորդը՝ արկի հարված։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- գրել է Գլադկովը Տելեգրամի իր ալիքում։