ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Գազայի հատվածում նավահանգիստ կառուցելու ԱՄՆ-ի գաղափարը
Պաղեստինցիներն իրենք պետք է որոշեն, թե արդյոք Գազայի հատվածում մարդասիրական օգնություն հասցնելու համար նավահանգիստ ստեղծելու ԱՄՆ նախաձեռնությունը իրենց համար օգտակար է:
Այս մասին RIA Novosti-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Թող դա որոշեն մեր պաղեստինցի ընկերները: Իհարկե, անհրաժեշտ է շտապ և արդյունավետ հումանիտար օգնություն ցուցաբերել: Բայց պաղեստինցիներն իրենք պետք է որոշեն այդ օգնությունը տրամադրելու օպտիմալ ուղիները», - ասել է Բոգդանովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ասել էր, որ Պենտագոնին կարգադրում է Գազայի հատվածում մարդասիրական օգնություն հասցնելու համար ժամանակավոր նավահանգիստ կառուցել՝ առանց այնտեղ ամերիկյան զորքերի ներկայության։