Ինձ դատում են, որ Արցախի համար պայքարում եմ․ սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում. Քոչարյան

Ինձ ու մյուսներին դատում են Արցախի համար պայքարելու համար, իսկ զենքով սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում:
Այդ մասին իր տելեգրամ ալիքում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, որից հայտնի է դարձել, որ ՀՀ իշխանությունները Բաքվին կվերադարձնեն օրեր առաջ ՀՀ պետական սահմանը հատած, գերեվարված ադրբեջանցուն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։