Քեզ հետ ենք, Արտակ․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցել է Դաշյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցել է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանին, որը ծանր վնասվածք է ստացել «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։
«Քեզ հետ ենք, Արտակ»,-ասվում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ «Փյունիկի» ավագի մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք: Անհրաժեշտ է լինելու վիրահատական միջամտություն․ ապաքինման համար կպահանջվի 6-ից 8 շաբաթ: