Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակում ենՄյանմարում 7,7 մագնիտուդ հզորությամբ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 75 տարեկանStarlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում. ՓաշինյանԿրակոցներ Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» հացատանը. 2 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցՆախ՝ «տրաս է հանել» յուրայիններին․ «Իրավունք» Պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՄարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունըԱՄՆ 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՀայ գերիների համար հյուպատոսական հասանելիություն կապահովվի՞. ՀՀ և Շվեյցարիայի ԱԳՆ–ների պատասխաններըՌուսաստանը հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա«Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալըԹուրք բլոգերը Երևանում Արցախի մասին երգ է երգել (տեսանյութ)Ղազախստանում 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՎարդան Ղուկասյանը ուղերձ է հղելԱնդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ»Չարենցավանի ՏԻՄ ընտրությունների օրը Հայկ Կոնջորյանի եղբայրը աչքի է ընկել փողոցային վարքուբարքով. հիշեցում․ «Ժողովուրդ»
Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանը ազատ է արձակվել․ փաստաբան
Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը․ «Հրապարակ»Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո«Что за шум, а драки нет». Գյումրիի քաղաքապետի թեկնածուները թատրոնում. «Իրավունք»Հայաստանում զե՞նք է արտադրվելու. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է». «Իրավունք»
Հայաստանը կվճարի իր դավաճանական մոտեցման համար. Հայաստանի բնակչությունն ամեն ինչ պետք է զգա իր մաշկի վրա. Կորոտչենկո
Եմենը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբՄարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, բայց նա գտնվում է անազատության մեջ Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը Հին երևանցու փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի ՔՊ-ի Սարկին ասեք, սելդ քշի ու գլխիդ զոռ մի տուր. Արտակ Զաքարյան ՀՀ ԱԳ փոխնախարարը Վիեննայում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն Ժնևի հայկական տանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը, ծրագրերը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում կքննարկվի Հայաստանի հինգերորդ զեկույցը Կրակոցներ են հնչել Լոռիում․ 18-20 դիմակավորված անձինք մտել են փիրուզի հանքաքարի տարածք Ես իմ հացը մարդ բռնել տալով չեմ վաստակում, այլ՝ իմ աշխատանքով. Մխիթարյանը՝ Մինասյանին (տեսանյութ) Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու «Ձեր արածը տղամարդուն վայել չէ»․ թեժ լեզվակռիվ Ռուբեն Մխիթարյանի և Սարիկ Մինասյանի միջև (տեսանյութ) Գյումրին ընտրում է. ՈՒՂԻՂ Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան Երևանում առանց ուղևորատոմսի երթևեկող քաղաքացիները կտուգանվեն 10-15 հազար դրամով «Ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով»․ Աբրահամյանը Սյունիքում է ՆԳՆ-ն հորդորում է Փարաքարի և Գյումրու ընտրողներին կայքում ճշտել ընտրացուցակների իրենց տվյալները Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Լիտվայում մահացել են ամերիկացի զինվորներՈ’չ ասեք բոլոր ոլորտներում կառավարումը տապալած, պարտության և պատերազմի ուժին․ ՀՅԴ Գյումրու կոմիտե Խուզարկություններ՝ Գյումրիի ընտրություններում կուսակցությունների գրասենյակներում, ձերբակալվածներ կան Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել Մենք ի վիճակի ենք հաղթելու ամեն ինչ․ Մխիթարյան Անհայտ կորած անձանց ընտանիքները կարևոր դեր են կատարում իրենց սիրելիների որոնման գործում Փաշինյանն ի վիճակի չէ ղեկավարել, նա ազգային բեռ է․ Վարդան Օսկանյան

Ադրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում

Monument Watch-ը գրում է․ 2024 թվականի հունվար ամսին ադրբեջանցի հնագետները «հետախոզուկան պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում գտնվող մելիքական ապարանքի առջև գտնվող բակում, շինությունների առջև: 20-րդ դարում ձևավորված հրապարակի առջև փորված փոսը ներկայացվում է որպես լուրջ հնագիտական ձեռքբերում:

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Նաթիգ Ալիշովը իր ֆեյսբուքյան հրապարակումներում տեղադրել է լուսանկարներ Տողի և շրջակայքի հուշարձաններից, ինչպես նաև աշխատանքային գործընթացից: Լուսանկարներից երևում է, որ Ալիշովը այցելել է Տողի շրջակայքի և Հադրութի մի շարք հայկական եկեղեցիներ, «չափագրումներ» կատարել, լուսանկարել, հաշվառել:

Տողում իրականացված «պեղումների» մասին ընդարձակ տեսանյութ է նկարահանել ադրբեջանական ICTIMAI TV հեռուստատեսությունը։ Ալիշովը նշում է, որ հետազոտության ընթացքում իրենք փաստել են «տեղի աղվանական հուշարձանների խեղաթյուրումը, վերափոխումը հայերի կողմից»՝ որպես փաստարկ նշելով «աղվանական» բեմի բարձրության, սյուների, խաչերի, կամարների մասին: Զարմանք են առաջացնում աղվանական սյուն, աղվանական կոթող, կամար, աղվանական բեմի բարձրություն ձևակերպումները: Ըստ հնագետի՝ անգամ եկեղեցիների շուրջը գտնվող գերեզմանաքարերը հուշարձանների հետ կապ չունեն: Այն, որ Արցախի  հայկական քրիստոնեական հուշարձանները աղվանական որևէ հատկանիշ չունեն, մարամասնորեն հիմնավորված է այդ հուշարձաններին նվիրված բազմաթիվ հետազոտություններում: Եվ այն, որ ադրբեջանցի հնագետն ինքն էլ չգիտի, թե ինչ է «աղվանականն» Արցախում, ավելի քան ակնհայտ է: Նա պարզապես հետևում է  երկրի քաղաքական ղեկավարի հայտարարություններին և սպիպված է հընթացս մոգոնել ինչ-ինչ առանձնահատկություններ: Բայց զարմանալի է, որ իրեն հնագետ համարողը չգիտի նաև Արցախի միջնադարյան մշակույթը: Գոնե մի փաստ նշեր, մի որևէ օրինաչափություն՝ և դա հերքեր: Միայն դատարկ հայտարարություններ, որ իբր հայերը խեղաթյուրել են հուշարձանները, սակայն և ոչ մի գիտական փաստարկ, հիմնավորում: Տող գործուղված այս հնագետը անգամ տեղյակ չէ այդտեղ կատարված հետազոտություններից, դրանց արդյունքներից, որոնք հրապարակված են (տես՝ Տողի մելիքական ապարանքը - Monument Watch):

Մենք արդեն ծանոթ ենք այս ոճին, ադրբեջանցի հնագետն այլ բան չի հնարել, քան հետևել իրեն ուդիական համայնքի  ղեկավար հռչակած Ռոբերտ Մոբիլիի զավեշտալի հայտարարություններին, թե «հայտնաբերել» է աղվանական խաչեր, որոնք  տարբերվում են հայկականից (մանրամասն տե՛ս «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները - Monument Watch):