Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղարին հայկական հարցերի շուրջ Ստեփանավանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հայտնաբերել են 1 քաղաքացու դի Իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը․ Փարաքարի ղեկավար Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳ նորանշանակ նախարարին ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանությունում ուժի կիրառման նոր ստանդարտի վերապատրաստումները Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին ԱՄՆ-ն Իսրայելին 7 մլրդ դոլարի զենք կվաճառի Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում գրանցել է գերարդյունավետ ցուցանիշՆերկայացումդ չստացվեց․ 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 «ֆոկուս» է անում․ Հրանտ Ավետիսյան (լուսանկարներ)Փյունիկը ընկերական խաղում հաղթել է ռուսական ակումբին Հայտնի է դարձել ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա արտաքսված միգրանտների թիվըԲաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել Ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. իրանագետ Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը դժգոհում է, թե ինչի չի կարողացել ավտոբուսի տոմս գնել թվային եղանակով (տեսանյութ) Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետԱրման Ծառուկյանը վերսկսել է մարզումները Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից ՄԻՊ-ը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն համագործակցությունը Ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից․ վերլուծաբանՓետրվարի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻսրայելի բանտերից ազատ կարձակվեն 183 պաղեստինցիներԱրարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Հորեղբորս՝ Վազգեն Սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իմ երազանքներից մեկը»․ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյան (տեսանյութ)Ջասթին Թրյուդոն ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունի Թրամփը Կանադայի հետ կապվածՄեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանովԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ)Ռուսական բանակը գիշերը խոցել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ստեփանավանում հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյունՍուրենյանցը հայտնել է, թե ով է իրենց թեկնածուն՝ Գյումրիի ավագանու ընտրություններում
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Բոյկոտը տալիս է իր արդյունքը․ գումար չի հավաքագրվում․ Գևորգ Ստեփանյանը հորդորում է շարունակել ավելի մեծ թափով (տեսանյութ)Թրամփի վարչակազմը որևէ ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու և այս առումով «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին․ իրանագետԱգարակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՓաշինյանական իշխանությունը ՀՀ-ն վերածել է մի երկրի, երբ հաղթանակած բանակը տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում․ ԱբրահամյանԱրարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումներըՌուսաստանը Կիևի ուղղությամբ գրոհել է անօդաչու թռչող սարքերովՓաշինյանի այցը Վաշինգտոն իրականում ունի մութ կողմեր, գուցե նրան «փակ ծրար» են տվել․ Վահան ԲաբայանՎաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ. «Ազատություն»Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված բնակիչներին տեղավորել են հյուրանոցում. մարզպետարանԱՄՆ-ում ցանկանում են ընտրությունների միջոցով ազատվել Զելենսկիից

«Պատշաճ քաղաքական կամք է պետք նոր մարտահրավերները կառավարելու համար»․ Փաշինյանն ընդունել է Դենդիասին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին, հայտնում են ՀՀ կառավարությունից․

«Փաշինյանը ողջունել է պարոն Դենդիասի այցը Հայաստան և նշել. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ՝ այս անգամ արդեն որպես պաշտպանության նախարար։ Հիշում եմ նախկին կարգավիճակում անցյալում կատարած Ձեր այցերը Հայաստան: Գնահատում ենք Ձեր կապը Հայաստանի հետ, նաև Ձեր հանձնառությունը՝ խորացնելու Հայաստանի և Հունաստանի միջև կապերը։ Իհարկե, Ձեր նոր կարգավիճակում ևս լեցուն օրակարգ կա։ Ուրախ եմ, որ արդեն հասցրել եք ունենալ արդյունավետ բանակցություններ և քննարկումներ՝ ի շարունակություն իմ և Հունաստանի վարչապետի միջև տեղի ունեցած բանակցությունների։

Իհարկե, տարբեր ոլորտներում մեր համագործակցության խորացումը մեր երկու կառավարությունների կողմից միասնաբար ընդունված օրակարգ է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Իմ այցի ժամանակ հնարավորություն ունեցանք քննարկել մեր երկկողմ օրակարգը, նույնիսկ եռակողմ օրակարգը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք միասնական մոտեցում ունենք ապագա անելիքների վերաբերյալ, և շատ ուրախ եմ, որ հաջողել ենք նման դինամիկա ստեղծել։

Իհարկե, մեր երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր բան չէ, կարծում եմ՝ բավականին մեծ փորձ ունենք այստեղ, բայց այս նոր հանգամանքների բերումով հետաքրքրությունն էլ ավելի է աճում, և շատ կարևոր է ունենալ պատշաճ քաղաքական կամք՝ հասցեագրելու այս նոր պահանջները և հնարավորությունները, և կառավարել բոլոր մարտահրավերները։ Եվս մեկ անգամ, ողջունում եմ Ձեզ և շնորհակալ եմ այցի համար»։

Իր հերթին Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ,

Նախ, թույլ տվեք փոխանցել իմ երկրի վարչապետի ողջույնները, ում հետ Դուք մի քանի օր առաջ հանդիպեցիք։ Շատ արդյունավետ և հաջող այց էր, ինչի մասին վկայում են հանդիպման արձանագրությունները։ Կրկին շնորհակալություն մեր կապերը պաշտպանական ոլորտում ուժեղացնելու ջանքերի համար։

Մենք ծավալուն քննարկում ունեցանք պարոն Պապիկյանի հետ, ով նույնպես այցելեց մեզ 2023 թվականի դեկտեմբերին: Իմ այցը տեղի է ունենում նրա Աթենք կատարած այցից հետո։ Այս անգամ մենք շատ գործնական հանդիպում ունեցանք, այսինքն՝ ոչ միայն քննարկումների, այլ նաև գործնական քայլերի առումով։

Վստահ եմ, նա Ձեզ կզեկուցի մեր առաջիկա անելիքների մասին։ Կօգնենք Հայաստանին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը, նաև այն բանի համար, որ մենք շատ մտերիմ երկրներ ենք, և իսկապես ցանկանում ենք դա անել»:

Զրուցակիցները վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման քայլերը, անդրադարձ կատարել ռազմական կրթության և այլ ուղղություններով փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ: