Մինչ ամբողջ աշխարհում մահացnւթյnւնը թոքաբորբից նվազել է, Հայաստանում արձանագրվել է զգալի աճՈւկրաինայի իշխանությունները զոհաբերում են երիտասարդներին. Իլոն ՄասկՓաթեթավորված խմելու ջուրը մայիսի 1-ից դրոշմավորվում է հսկիչ նշաններով Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ Դոլարի փոխարժեքը մի փոքր թանկացել է. եվրոն շարունակել է էժանանալՎահան Ավագյանն ուզում է բիզնեսը սկսել՝ Երևանյան լճի ջրում ձուկ բուծելով․ դիմել է քաղաքապետարան, ստացել պատասխանՎահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայի ՆԳ նախարարի հրավերով Բուդապեշտում է
Նորագավիթում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսը, «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը
Հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում սոցցանցերում, չփոխանցել բանկային ու անձնական որևէ տվյալ«Ուրարտու»-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքել է պաշտոնըՍա որ սենց մեծ-մեծ խոսում է, 2021 թվին վախեցավ թեկնածու առաջադրել. Խաչատրյանը՝ Մարուքյանի մասինԱմերիկացիները Սիրիայում հարվածել են իրանամետ ուժերի թիրախներինՃամբարակում բախվել են «Mercedes»-ն ու առանց հաշվառման «ԳԱԶ 52» բեռնատարը. կա 1 զոհ
ՔՊ-ն մերժեց ընդունել ռազմագերիներին ազատելու մասին ընդդիմության հայտարարության նախագիծը
3.5 կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում. հանցավոր շղթայում ներգրավված հինգ անդամ կալանավորվել է. հանգամանքները պարզվում են (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Վանաձորի թիվ 19 մանկապարտեզից գազի կաթսաներ են գողացելՎթար և հրդեհ՝ Ճամբարակ-Թթուջուր ճանապարհինՀյուսիս-հարավի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում կառուցվում են գաբիոնային պատեր (տեսանյութ)ԱԳՆ գլխավոր քարտուղարը Ստոկհոլմում ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերներըԻրար եկեք, զբաղվեք քաղաքականությամբ, որ ձեր փոխարեն ապիկարներն ու տգետները չորոշեն. Հովհաննես Ավետիսյան
Ոչ տրանսպորտի թանկացմանը. առաջիկա օրերին թևկապով մարդիկ կթակեն ձեր դուռը
COP29-ին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը բաց թողնված հնարավորություն է. Բայրամով
«Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը»․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ ձերբակալությունների մասինՄեր կյանքի ու մեր մեկնումի միջև մեկ րոպեի տարբերություն է, ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել. Բագրատ ՍրբազանՆԳՆ-ի կողմից տեխնոլոգիաների կիրառման օրենսդրական կարգավորման նման նախաձեռնությունները պետք է իրականացվեն հանրային լայն ներգրավվածությամբ. հայտարարություն
Ադրբեջանից և Հայաստանից մասնագետները համատեղ աշխատում են սահմանային ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմա ստեղծելու ուղղությամբ. ԱՄՆ դեսպան
Կենտրոն թաղապետարանից 4 ձերբակալված կա, 3-ը՝ պաշտոնատար անձ. մանրամասներՁեզ համար առողջությունն առաջնային չէ, բա ի՞նչն է առաջնային՝ պաշտո՞նը. Կյուրեղյանը՝ Հովհաննիսյանին (տեսանյութ)Հայաստանից արտահանումները նվազելու են 37 տոկոսով. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երևանում բախվել են «Ford Transit»-ը, «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կա 3 տուժածՄաշտոցի պողոտայի մի մասն այս գիշեր փակ կլինիՀնդկական «Ակաշ» ՀՕՊ համակարգերը ուղարկվում են ՀայաստանՄահվան ելքով վրաերթ ԵրևանումԵրբ Նիկոլ Փաշինյանն առավոտյան 7-ին հեծանիվ է քշում, ինչ-որ մեկիդ խանգարո՞ւմ է. պատկերացնու՞մ եք՝ հաց էլ են ուտում, քնում էլ են․ Հակոբյան«Ի՞նչ նայեմ»․ Հրաչյա Հակոբյանը չի տեսել իր քրոջ շրջագայության նկարները (տեսանյութ)Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերանՄայրը պնդում է, որ ուսուցիչը հրել է իր որդուն, երեխան կոտրել է ոտքըԱվագանու նիստում 20 հարցից 20-ը չզեկուցվող է. զավեշտ է սա. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ինչ է Նիկոլ Փաշինյանը ձեռքերով բացատրում Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին (տեսանյութ)Իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում․ կան ձերբակալվածներԶելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում 50 հազար ռուս զինվորականների մասինԻմ կինը չափահաս կին է և հաշվետու չէ իմ առաջ. Տիգրան ՊարսիլյանՀերթական քցոցին ա. Փորձագետի ահազանգն ու զգուշացումըՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ)Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԴուք չեք ասում, ես ասեմ, ջհանդամ գյոռ․ 20 366 մարդ է հեռացել երկրից, աշխատատեղերն էլ կրճատվել են. Արթուր ԽաչատրյանԻլոն Մասկը առանցքային դեր է խաղում Թրամփի ապագա թիմի ձևավորման գործումՀայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29, բայց ակտիվորեն մասնակցել է հակաադրբեջանական քարոզչությանը. ՀաջիևԼավ առիթ է, որ ՀՀ իշխող ուժն հստակ վերաբերմունք արտահայտի Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ․ Մինասյան

ԱՆ-ն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի պատասխանները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության նախարարության Թելեգրամի ալիքում հրապարակված հարցուպատասխանի շրջանակներում, անդրադարձ կատարելով էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերին, գերատեսչությունից նշել են, որ խոսքը հետևյալ դեղերի մասին է՝  անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղի ձեռքբերմանը, ապա ըստ նախարարության, ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը: Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):

Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի:
Անդրադառնալով  աշխատանքային ժամերին դեղատոմսի կարիքի դեպքում դրա ձեռքբերման հարցին, ԱՆ-ից հայտնել են, որ տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:
Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

Դեղատներում հոսանքի կամ համացանցի խափանման դեպքում դեղերի բացթողումը կիրականացվի ժամանակավորապես թղթային տարբերակով: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ` վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո նույն օրվա ընթացքում։ Բացի այդ, դեղատանը դեղերի պահպանման, հատուկ ջերմային ռեժիմի ապահովման համար, ինչպես նաև հարկային կտրոնների տրամադրման համար նույնպես անհրաժեշտ է հոսանքի այլընտրանքային աղբյուրների առկայություն, ուստի դեղատունն իր գործունեությունն իրականացնելու համար պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով:

Նախարարությունը հրապարակել է նաև դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկը, որին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով։