Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են տեղեկատվական հարձակման Վլադիմիր Զելենսկու դեմ. Bloomberg

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են տեղեկատվական հարձակման Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա՝ նրա նկատմամբ հասարակության և առաջնագծում գտնվող զինվորականների վստահությունը խաթարելու նպատակով։
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ Ուկրաինայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին հղումով։
Հարձակումը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Զելենսկու հանրային աջակցությունը նվազում է, քանի որ պատերազմը մտնում է երրորդ տարին, ռուսական զորքերը հարձակման են գնում, իսկ արևմտյան գործընկերների օգնությունը հարցականի տակ է։
Մոսկվայի տեղեկատվական արշավը նպատակ կունենա խաթարել Զելենսկու դեմոկրատական լեգիտիմությունը, քանի որ ավարտվում է նախագահի պաշտոնում նրա հնգամյա ժամկետը, սակայն նա ասում է, որ անհնար է ընտրություններ անցկացնել պատերազմական պայմաններում, ասում է Bloomberg-ի աղբյուրը։
Քանի որ Ուկրաինայի տարածքի մոտ մեկ հինգերորդը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, միլիոնավոր մարդիկ փախել են, իսկ երկրի ենթակառուցվածքը ոչնչացվել է երկամյա ներխուժման հետևանքով, ռազմական դրությունը սահմանափակումներ է մտցրել նախագահական ընտրությունների համար: