Հարգելի գործընկերներ, կրակի հետ խաղ մի՛ արեք, վերջին անգամ եմ ասում. Ավինյանը նախազգուշացում տվեց

Երևանում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին ձևավորման և գովազդի վարչություն Ժ/Պ Արմեն Առաքելյանը։
Արձագանքելով կատարված գործողություններին` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց չխոչընդոտել ապամոնտաժման աշխատանքերին։
«Մի հիշեցում եմ ուզում անել մեր բոլոր գործընկներին, ովքեր բոլոր հնարավոր խոչընդոտները ստեղծում են այս գործընթացում։ Քաղաքապետարանը մեկ ընդհանուր մարմին է, և չենք կարող ունենալ տարբեր մոտեցումներ։ Երբ ինչ-որ մեկը, որևէ սուբյեկտ պայքարում է մեր ավագանու կողմից սահմանած կանոնների դեմ և տարատեսակ մեթոդներ է կիրառում, թող չակնկալի այլ հարցերում որևէ տեսակի աջակցություն։ Վերջին անգամ մեր բոլոր գործընկերներին ուզում եմ հատուկ զգուշացնել՝ հարգելի՛ գործընկերներ, կրակի հետ խաղ մի՛ արեք»,- ասաց Տիգրան Ավինյանը։