Կրճատել են աշխարհազորայինների գումարը. «Հրապարակ»ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ. «Իրավունք»ԱՄՆ-ն կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու տարբերակներըՍուրեն Պապիկյանը ՊՆ նախարարների կոնկլավի ընթացքում հանդիպել է Հնդկաստանի ԶՈւ ԳՇ պետի հետՓաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ»Դեսպանները վերածվել են թաղային «տասովշիկների». «Իրավունք»Հրդեհ՝ Ավշարում. Այրվել են նաև նախկին պատգամավորի կոնյակով տարաները. «Հրապարակ»Իրավապահները չկարողացան ապացուցել, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված զինատեսակը անպիտան է եղել, գործը կարճվել է. «Ժողովուրդ»Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները. «Ժողովուրդ»Դեսպան «не взаконе», Թորոսյանի զգուշացումն «ասնավանի՞» չի. «Իրավունք»Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու. «Հրապարակ»Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում. «Ժողովուրդ»Ովքեր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում․ «Հրապարակ»ԱՄՆ-ում իրար են բախվել երկու ինքնաթիռԵռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին. ՊեզեշկյանՀայ-ֆրանսիական հուշագիր է ստորագրվել՝ արհեստական բանականության ոլորտում Իսրայելը Գազան ավերելու համար պետք է վճարի 100 մլրդ դոլար. էրդողանԵկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու․ Դեմոյան Ցեղասպանության ուրացումը լուրջ վտանգ է ՀՀ գոյության և ապագայի համար․ Եվրոպացիները հանուն Արցախի Կրասնոդարը հաղթեց ԲԿՄԱ-ին․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ արդյունավետ միջոցը մեր իրավունքների պաշտպանությունն է․ Մարուքյան Փաշինյանի հայտարարությունը անընդունելի է. Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա Թուրքիայի կազմակերպած ցուցադրությանը ներկայացված տարածաշրջանային քարտեզում բացակայում է Հայաստանը Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի արդարացի բողոքը ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է, վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի ՀՀ-Իրան շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ է տարածաշրջանային անվտանգության համար․ Գրիգորյան Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան Ադրբեջանցիներն ավերել են Քարինտակ գյուղը՝ քանդելով պատմական տեսքը և մզկիթներ կառուցելով ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև, ոստիկանները միջամտել են Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում (տեսանյութ)
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացը», սահմանազատումը
Պաղեստինցիներին Գազա վերադառնալու թույլտվություն տալը սխալ է․ ԹրամփԵրևանում 26-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի զենք և զինամթերք է պահել․ նրան հայտնաբերել են (տեսանյութ) Նոր կենսաչափական անձնագրերը արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորության նախապայման են․ ՆԳՆ Մարտիրոսյանը, Պետրոսյանը, Աղանյանը և Հովհաննիսյանը՝ Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոններ Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշամալիրի գերեզմանաքարերը Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ WP-ի սյունակագիրը կոչ է արել սկսել Վարդանյանից
Դավիթաշենում 68-ամյա կինն իրեն ցած է նետել 9-րդ հարկից ՀՀ և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացում չկա․ ԱԳՆ-ից արձագանքել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում․ ՄԻՊ ներկայացուցիչներն ամփոփել են Քաջարան կատարած այցը Իշխանությունը հայկական Արցախը հանձնելուց հետո ոտնատակ է տվել գեներալների նկատմամբ հարգանքը
Ֆրանսիայի Սենատը աջակցում է հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը․ բանաձև է ընդունվել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի. news.am

Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն․ Վահե Հովհաննիսյան

Մեկ հոգին իր շքախմբի մի քանի անդամներով ճակատագրական որոշումներ է կայացնում ողջ պետության ու ժողովրդի համար և անունից։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Թեև դա կոչվում է պաշտոնական Երևանի տեսակետ, սակայն նրա լեգիտիմ հիմքերը խոցելի են մեկ պարզ պատճառով. թիմը եկել է իշխանության այլ ծրագրով, և իրականացնում է լրիվ հակառակը։

Հայաստանի հանդեպ հարևանների և խոշոր տերությունների վերջնական որոշումներին քիչ ժամանակ է մնացել (թուրքերը հիմա համբերատար սպասում են այդ որոշմանը), և հիմնական ճշտվելիք հարցը հետևյալն է. արդյո՞ք կատարվողը իշխող խմբակի կարծիքն է, թե՞ ողջ հայ ժողովրդի, նրա ինստիտուտների և վերնախավերի։

Հետևաբար այս կարևոր ջրբաժանի պահին բոլոր ոչ իշխանական համակարգերի՝ ընդդիմադիր խմբակցություններ, գոյություն ունեցող կուսակցություններ, հասարակական-փորձագիտական կազմակերպություններ, հանրային միավորներ, իհարկե՝ եկեղեցին,  և այլն, պարտավոր են ձևակերպել ինստուտուցիոնալ այլընտրանքային տեսակետ մի շարք կարևորագույն հարցերի շուրջ։

Անհատական կարծիքը և գնահատականները բավարար չեն, իրավիճակը պահաջնում է ինստիտուցիոնալ դիմադրություն և հստակություն։ Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամիսների մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը։ Ավելի ուշ դրա գնահատականները կտրվեն, թե ո´վ իրեն ինչպես պահեց։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա ուղղակի ճիշտ աշխատելու ժամանակն է։

Տեխնիկապես ինչպե՞ս դա կարվի, էական չէ՝ առանձին հայտարարություններ, թե ի սկզբանե միասնական փաստաթուղթ։ Կարևորը փաստաթղթի կամ փաստաթղթերի որակն է՝ գրագետ, ռացիոնալ, պետական մտածողության գերիշխմամբ, առանց գավառական հայրենասիրության տարրերի։
 
Ոչնիկոլական հանրությունը պետք է հստակ դիրքավորվի մի քանի կարևորագույն հարցերի շուրջ.
 
1. Հայ-ռուսական հարաբերություններ
2. ՀԱՊԿ շրջանակներում աշխատանք
3. Արևմուտքի հետ ճիշտ օրակարգային հարաբերություններ
4. Ադրբեջանի հետ ավելի լուրջ և երկարաժամկետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հաստատակամություն
5. Տարածաշրջանում կայուն, արդար խաղաղության և համագործակցության շուրջ հստակ պատրաստակամություն
 
Սա նվազագույնն է, որ մենք պետք է անենք՝ իրավիճակը փրկելու համար։ Սա ստեղծելու է կամ սկիզբ է դնելու նոր ներհասարակական տրամադրությունների և պրոցեսների։ Սա ճիշտ պահն է՝ արձանագրելու, որ Հայաստանը միայն ՄԵԿ հոգին չէ, և սա ճիշտ պահն է՝ ներհանրային հաշտության գնալու։ Թուրքական ռումբերը չեն նայելու մեր քաղաքական, անհատական կամ գեոպոլիտիկ նախասիրություններին։ Մեր խնդիրն է՝ այդ ռումբերը թույլ չտալ։

Եթե այս հանգուցային պահին մենք ոչինչ չանենք, ապա ինչի՞ համար են ուրեմն այդ բոլոր ինստիտուտները, էլ ո՞ր իրավիճակի, ո՞ր պահի համար։