21-ամյա երիտասարդը ձերբակալվել է Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել, 17-ը՝ անհետ կորելԴամասկոսը ողջունում է ԱՄՆ-ի որոշումը՝ ժամանակավորապես չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցներըԻրանը նպատակադրվել է հասնել 36,000 կմ հեռավորության վրա գտնվող գեոստացիոնար ուղեծրինՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՋրհեղեղից վնասված Դիլիջան-Իջևան ճանապարհի նորոգումը ե՞րբ է սկսվելուՀայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ» – «Ուրարտու» հանդիպման արդյունքներըՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումԱդրբեջանցիները Նժդեհի հուշարձանի ոչնչացումը ներկայացնում են «հերոսություն»Երբ տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման երրորդ փուլը«Պետությունն օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն»․ քաղաքագետԱհազանգ է ստացվել, Մասիս քաղաքում մեքենա է այրվումՊահանջում եմ հարգել իմ իրավունքները, դադարեցնել սպառնալիքի զնդանում պահելու անմարդկային գործելաոճըՀՀ կժամանի Կրեգ Օլիֆանտը, նա օկուպացված Արցախում մասնակցել է ադրբեջանական ֆորումինՌուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ ուղարկել է 14 «Իսկանդեր»-ի հրթիռ և 250 անօդաչու թռչող սարքԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԹիկնիզյանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Սևիլյայի հետ․ հայտնի են մանրամասներըՎեհափառը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան է շնորհել Արթուր ԳրանցինՊատերազմի ամենաթեժ պահին ամենաթեժ կետում պաշտպանեց հայրենիքը․ այսօր Դավիթ Առուշանյանի հիշատակի օրն էՕվերչուկը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստին․ մանրամասներԷդուարդ Սպերցյանը դարձավ Ռուսաստանի չեմպիոնՇրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվելԾառայությունը բոլորիս պարտքն է․ բանակից ազատվելու օրինագիծը չպետք է ընդունվի․ Գեղամ ՄանուկյանՎաղարշապատ քաղաքում հրդեհ է բռնկվել, քաղաքացիներին տարհանել ենՔԿ շենքից 590 000 դոլար գողանալու գործով ՊԵԿ պաշտոնյա կա ձերբակալված. նա է գողին տեղափոխել իր մեքենաՉե՞ք նկատել, որովհետև տգետ եք. Աննա Հակոբյանը ներկայացնում է իր կատարած աշխատանքներըԻսրայելը մեկ օրում Գզայում սպանել է 76 խաղաղ բնակիչՌՊԼ-ում այսօր կորոշվի առաջնության չեմպիոնըՀայաստանը Հնդկաստանի համար դարձել է ոչ թե պարզապես գնորդ, այլ զինակից եղբայր. ET GovernmentՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը անհասանելի էԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում եւ ՀայաստանումՎանաձորում մեքենա է այրվելՄայիսի 26-ին լույս չի լինի Երևանի և մի շարք մարզերի բազմաթիվ հասցեներում«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում
16–ամյա աղջիկներ են մահացել. ՆԳՆ–ից հերքում են, որ մահացածները շրջանավարտներ են
Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը
Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծիքն է․ Մարգարիտ ԵսայանԵրևանի Կենդանաբանական այգում կնշվի Երեխաների պաշտպանության միջազգային օրըԱԺ ընդդիմադիր մանդատները կարող են արդարացված լինել իմփիչմենտի գործընթացով, այլապես, պատմությունը գրելու է, որ Արցախը նվիրելիս ԱԺ-ն դե ֆակտո ընդդիմությունը «չի ունեցել»․ Զաքարյան
Տղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք
Էրդողանը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասինՇարժայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարին հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը կիսում է 2-6-րդ հորիզոնականներըՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան Աբբաս Արաղչին հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինիի հետՄիգուցե ամենախորը խնդիրը հենց սա էր՝ ոչ թե արժեքային հեղափոխությունը չստացվեց, այլ՝ նույնիսկ չսկսվեց. Արմեն ՀովասափյանԹուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի ՌԴԱվելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել և մտածել. հայտնի բժիշկը՝ գումարի դիմաց բանակից ազատվելու մասինՍպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՉեռնոգորիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» համաժողովին Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. «Հետք»

Անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը․ Մանուկյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Հայկական դիվանագիտության ամոթի օրը

Մարտի 2-ին, երբ թուրքական Անթալիայում Հայաստանի արտգործնախարարն ու ընկերակիցները դիֆերամբներ էին ձոնում հայ-թուրքական չգործող հարաբերությունների, ընթացքի ու ապագայի մասին, Հայաստանում, Կառավարության 2012 թ.-ի որոշմամբ, պաշտնապես նշվում էր Հայ դիվանագետի օրը։

Ցավոք, մասնագիտական տոնին չեղած շնորհավորանքներին զուգահեռ Անթալիայում ու դրանից առաջ էլ Բեռլինում հերթական անգամ նորանկախ Հայաստանի դիվանագիտության երեսնամյա պատմությունն իջեցնում էին շրիշակից էլ ցածր մակարդակի։

Միայն մի քանի փաստի արձանագրում.

Նիկոլական իշխանությունը գլխատեց հայկական դիվանագիտական ընտանիքը, տասնյակ փորձառու դիվանագետներ ոչ միայն դուրս են մնացել համակարգից, այլեւ՝ հրապարակային ընդդիմանում են ներկայիս վիճակին։

Բեռլինում, Ադրբեջանի հետ բանակցություններին նստած հայկական թիմում եղածներից որեւէ մեկը չունի դիվանագիտական փոքր ի շատե երկարատեւ փորձառություն։

Ավելին՝ Արարատ Միրզոյանի ընկերները՝ փոխնախարար (ծառայությունից խուսափած) Արարատ Կոստանյանն ու Դավիթ Կաապետյանը նրա հետ ճանապարհորդում են 2018-ի ցույցեր-փոխվարչապետ-ԱԺ նախագահ-ԱԳ նախարարություն երթուղով։

Դե, Ռուբեն Ռուբինյանն ու Գերմանիայում ներկայիս դեսպանն էլ՝ ոնց պատահի, ոնց Նիկոլը հանձնարարի։

Անփորձների այս շրջանակում դիվանագիտական համակարգային հիշողության բացակայության պայմաններում է, որ Ռուբինյանը անցյալից անտեղյակ հայտարարություններ է անում ու փոշիացնում անգամ անցնող երեսնամյակի դիվանագիտական ձեռքբերումները։

Փառամոլությամբ աննախադեպ հայտարարում, թե 2023-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 30-տարվա մեջ առաջին անգամ բացվեց հայ-թուրքական սահմանը։ Չգիտենալով, որ այդ սահմանը պարբերաբար բացվել է, անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար։

Անգրագիտությունն այնքան է իշխում, որ Ռուբինյանն Անթալիայում չի էլ գիտակցում, որ Թուրքիայի հետ սահման բացելու հարց չկա, Անկարան է 1993 թվականին փակել սահմանը եւ իրենք պետք է բացեն։

Այնքան անգրագետ են գործել, որ փոշիացնելով հայկական դիվանագիտության ողջ վաստակը, անցնող տարիներին թույլ են տվել ու հիմա էլ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի շուրթերով ու որոշմամբ համաձայնվում են տարածաշրջանում Թուրքիայի գերիշխող դիրքի պաշտոնականացմանը։

Անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը եւ համակերպվել ու ընդունել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ամբողջովին փոխկապակցված են Թուրքիայի հետ հարաբերությունների հետ, ընդունում են թուրքական նախապայմանները եւ պատրաստ են հնազանդորեն խաղի այդ կանոններով քարշ գալ։

Դեռ որքան դիվանգիտական ջանք ու աշխատանք է պահանջվելու, որ հնարավոր լինի (եթե հնարավոր կլինի) ուղղել սխալները։

Սիրելի դիվանագետ ընկերնե՛ր, շնորհավորում եմ ձեր տոնը։

Այսօր խոստացեք, որ անգրագետների հեռացումից հետո, Հայրենիքի կանչով, նեղացվածությունը մի կողմ եք դնելու ու նորից շարք եք վերադառնալու, որ ներքին թշնամու ու անգրագետի ավերը շտկեք, շտկենք միասին:

Հ.Գ. լուսանկարներում՝

1992 թ. մարտի 2, Նյու Յորքում, ՄԱԿ կենտրոնակայանի դիմաց պաշտոնապես բարձրացվում է Հայոց Եռագույնը:

2018 թ. հունիսի 29, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան մոտ ԱՄՆ-ում 1918-1920 թվականներին Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությունը»: