«Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ հանդիպումները կարևոր են». Բայրամով
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վերաբերյալ հանդիպումները կարևոր են։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումում APA-ի թուրք թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումից 7 ամիս առաջ խաղաղ համաձայնագրի շուրջ «ֆիզիկական բանակցություններ» չեն եղել։
«Դրանից հետո հիմնականում եղել են տեքստային մեկնաբանություններ, նախագծեր և կողմերի կողմից դրանք միմյանց փոխանցվել։ Ամեն դեպքում, այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում այս ուղղությամբ դրական դինամիկա կարելի է նկատել։ Նախ ուզում եմ նշել Գերմանիայի կանցլերի նախաձեռնած Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը որոշակի ընդմիջումից հետո դարձավ առաջնորդների շփման հնրավարությունը։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում այն (հանդիպումը – խմբ.)։ Եվ այս շփումից հետո որոշում է կայացվել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել»,- ասել է նախարարը։