Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, վերջնական ժամկետները դեռ որոշված չեն: Այդ մասին РИАновости-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։
«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, ժամկետների առումով նորություն չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա նախատեսված չէ մարտին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, ՌԴ ղեկավարը ծանր գրաֆիկ ունի, ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։