Լիբանանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելը հրաժարվել է հրադադարից
Լիբանանը Իսրայելից ազդանշաններ է ստանում, որ կհրաժարվի հրադադարից, պատերազմի դեպքում երկու երկրներն էլ կոչնչացվեն։
Այս մասին հայտարարել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը։
«Մենք այնքան մեսիջներ ենք ուղարկել արևմտյան տերությունների միջոցով։ Մենք խնդրել ենք զինադադար, բայց Իսրայելն ասում է, որ դա չի ցանկանում», - ասել է նախարարը Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային նիստում: