Ադրբեջանը կարող է դառնալ թուրքմենական գազի տարանցիկ երկիր
Թուրքմենստանի նախկին նախագահ և Ժողովրդական խորհրդի ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ երկիրը կարող է գազ մատակարարել Թուրքիային և Եվրոպային, գրում է Nikkei Asia-ն։
Մինչ այս Աշխաբադն ու Անկարան համաձայնագիր են ստորագրել բնական գազի ոլորտում գործընկերության զարգացման մասին։ Ըստ հրապարակման՝ Բերդիմուհամեդովն ասել է, որ Թուրքմենստանից գազը Կասպից ծովով կամ Ադրբեջանով կարող է հոսել Թուրքիա և Եվրոպա, ինչի համար երկրները նույնպես պետք է համաձայնագիր ստորագրեն։
Նա այլընտրանքային տարբերակ է անվանել Իրանի տարածքով մատակարարումները: