Ռուսաստանը կգրավի Օդեսան և Խարկովը․ Պենտագոնի նախկին խորհրդական
Ուկրաինայում Ռուսաստանի հարձակողական պլանները ներառում են Օդեսայի և Խարկովի գրավումը, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։
«Նրանք վերահսկողության տակ կվերցնեն Օդեսան և Խարկովը։ Սա արդեն ծրագրված է»,- վստահեցրել է նա գերմանական YouTube Die Weltwoche ալիքի հաղորդավարին։
Այդ տարածքների ուղղությամբ, հավելել է նա, մոտ ապագայում ռուսական զինված ուժերը կտեղափոխվեն, և եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չստիպեն Կիևին նստել Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ, ռուսական ուժերը կուղևորվեն դեպի արևմուտք։