Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին «չխաթարել խաղաղության գործընթացը»
Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ, հայտնում է այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ԵԱՀԿ օրակարգին և կազմակերպության շրջանակներում Ադրբեջանի առաջնահերթություններին վերաբերող հարցեր։
Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա բորբոքային արտահայտություններից և հայտարարություններից՝ ադրբեջանա-հայկական խաղաղության և կարգավորման գործընթացին հետագա վնասից խուսափելու համար։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։