Էրդողանն ու Ասադը կհանդիպեն Մոսկվայում
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը մոտ ժամանակներս կարող են բանակցություններ վարել Ռուսաստանի մայրաքաղաքում։
Այս մասին հայտնում է Aydınlık թերթը՝ վկայակոչելով լրագրող Չեթիներ Չենի տվյալները։ Նյութում նշվում է, որ հանդիպումը կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ։ Հրատարակության համաձայն՝ միջոցառման վերջնական ժամկետը կհամաձայնեցվի նրա Թուրքիա այցի ընթացքում։
«Շուտով Պուտինը կգա Թուրքիա, ելնելով այցի արդյունքներից, կնշանակվի օր, և Մոսկվայում կկազմակերպվի Էրդողանի և Ասադի հանդիպումը։ Անձամբ ես հաճույքով և հետաքրքրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը»,- Չենի խոսքը մեջբերում է թերթը։ Սակայն թուրքական ղեկավարությունն այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։