Ինչ են խոսել վրանում. «Հրապարակ» Երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ ՆալբանդյանինՄեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցովԵրևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանըՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»Արդեն 7 տարի իշխանության տերը ժողովուրդն է, սա անառարկելի փաստ է. Փաշինյանը շնորհավորել է քաղաքացու օրըԻնչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել. «Հրապարակ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ»Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է և անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ» Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ ՑեղասպանությունըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 18,5, արտահանումը՝ 61,8%-ով Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին Պարեկային ծառայության վաշտի հրամանատարը կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունն ու համատեքստը ԵԱՏՄ-Իրան. համագործակցություն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում են Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքումԲաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա Ստամբուլը կրկին ցնցվում է Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համարԿարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ ԱվդալյանինՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է Իսրայելը կսրացնի մարտերը Գազայում, եթե պատանդների հետ բանակցությունները ձախողվենՍտամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում
ԱԱԾ-ից հաստատել են սահմանապահ զորքերում զինծառայողի մահվան փաստը
Փաշինյանը ՊԵԿ նախագահին Իրան է գործուղում Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Վարազդատ Լալայան Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում Երևանի բենզալցակայաններից մեկում, վիրավորներ կան

Այսօր՝ մարտի 2-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Ա․-ն է։ Ոստիկանները պարզում են նաև, որ վիրավորը հրազենային վնասվածքը ստացել է Արշակունյաց պողոտայում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարևանությամբ գործող «Max Oil» բենզալցակայանում։ 

Տարածքը պարեկները սահմանազատում են։

Մինչ քննչական խմբի ժամանումը ժամը 05։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվում, որ Արշակունյաց պողոտայից գլխի հատվածում ստացած վնասվածքով բժիշկների շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 53-ամյա Վարդան Ի․-ն է, ով վնասվածքը ստացել է նշված բենզալցակայանում։

Կայքի տեղեկություններով ժամը 04։30-ի սահմաններում 2 դիմակավորված քաղաքացի, որոնցից մեկը հրազենով զինված, մուտք են գործել նշված բենզալցակայան ու աշխատակիցներից ինչ-որ բաներ պահանջել, սակայն վերջիննես չեն ենթարկվել նրանց, դուրս են հրավիրել տարածքից ու այդ ժամանակ սկսվել է քաշքշոց, որի ժամանակ էլ դիմակավորված ճիվաղներից մեկը բենզալցակայանի ներսում կրակոց է արձակել, ապա երկուսն էլ դիմել են փախուստի։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում աշխատել է նաև քրեագետը, ով դեպքի վայրում հայտնաբերել է արնանման հետքեր և 1 կրակոցի հետք։