Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից». ՈՒՂԻՂԱննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Մամուլ

Փաշինյանը սիրում է միջամտել արդարադատությանը․ հայտնի դեպքեր

«Հրապարակ օրաթերթ»–ը գրում է.

Փետրվարի 14-ին Քրեակատարողական ծառայության գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։ Նա ակնարկել էր 2023 թ. օգոստոսի 1-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ԱԱԾ մեկուսարանից ԱԺ տեղափոխվելու ճանապարհին ուղեկցողները թույլ էին տվել Տոնոյանին՝ հանդիպել մորը, ինչից հետո ՔԿԾ պետ Ատոմյանին ազատեցին աշխատանքից, իսկ արդարադատության նախարարությունը սկսեց ուսումնասիրություն տեսակցությունը թույլատրող դատավորի մասով։ Փաշինյանն ասաց, որ դա վերաբերմունք է ձեւավորում ընդհանրապես օրենքի, օրինականության նկատմամբ, եւ այստեղ ամենեւին էլ անձնավորված մոտեցման մասին չէ խոսքը. «լավություն անել պետության հեղինակության հաշվին՝ բացարձակապես անընդունելի է»,- ասել էր նա` դատապարտելով 2 տարի շարունակ բանտում գտնվող անձի հանդիպումը տարեց մոր հետ։ 

Դավիթ Տոնոյանը նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ` սա որակելով որպես ապացույց, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ուղղորդվում է Փաշինյանի կողմից։ «Այդ միջամտությունն այն աստիճան խորն է, որ վերջինս հետեւում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին եւ այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն»,- ասել է նա: 

Բայց սա վարչապետի կողմից իրավապահ մարմիններին ուղղորդելու, արդարադատությանը միջամտելու բազմաթիվ դեպքերից միայն մեկն է: Սկսած Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան-Սասուն Խաչատրյան գաղտնալսման դեպքից, երբ նա ուղիղ հրահանգներ էր տալիս վերջիններիս Մարտի 1-ի գործով, նաեւ դատավորներին զանգելու մասին էր խոսում։ Այս գործը քննվեց 3 տարի, ապա կասեցվեց, եւ այդպես էլ չհրապարակվեց, թե ով էր ձայնագրել Փաշինյանին եւ առաջին անգամ բացահայտել արդարադատությանը միջամտելու, քննչականներին ուղղորդելու Փաշինյանի բնավորությունը։ Իհարկե, նա հերքեց, որ միջամտել է արդարադատությանը՝ ասելով, որ դատավորներն իրենք էին իրեն զանգում։ Բայց հետագայում դեպքերը կրկնվեցին։ Երբեմն Փաշինյանն ինքն էր խոստովանում, որ միջամտել է արդարադատությանը։ 

Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի նիստում Փաշինյանը խոսեց «որդեգրումների» հայտնի գործի մասին՝ նշելով, որ հստակ հանձնարարականներ է տվել ԱԱԾ-ին, ոստիկանությանն ու մյուսներին։ Ավելին՝ նա պահանջեց այն ժամանակվա ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանից, որ վերջինս հաշվետու լինի արված աշխատանքի վերաբերյալ, ապա հայտարարեց, որ «կան կասկածներ, որ այդ մեխանիզմը բավական երկար ժամանակ է գործել, եւ մենք պետք է խնդիր դնենք գործի ամբողջական քննության իրականացումը, որպեսզի գործն ամբողջությամբ բացահայտվի՝ իր բոլոր մետաստազներով»։ Մեծ ճռռոցով` երկու տարի անց գործը գնաց դատարան, բայց մինչեւ այսօր դատարանը չի կարողանում դատավճիռ կայացնել` մետաստազները չեն երեւում, ոչ էլ մեղքն է ապացուցվում, եւ ամենակարեւորը` չկա տուժող այս գործով։ 

2021 թվականի ապրիլին, հետպատերազմյան ալեկոծված Սյունիքում Նիկոլ Փաշինյանին շատ «վատ» ընդունեցին, եւ դա բնական էր, բայց նա հայտարարեց, որ օրենքի խախտում է եղել, եւ ոմանք կազմակերպել են «սյունյաց ողջույնները», ու բացահայտ հրահանգեց ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետին` տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց։

«Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, եւ ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ ու հատուկ գործողություններով էս հարցը կլուծվի, եւ մեղավորները հանրության համար տեսանելի կերպով կկանչվեն պատասխանատվության»,- ասել է նա Սյունիքում հրավիրած խորհրդակցության ժամանակ։ Երբ համայնքապետերի դեմ քրեական հետապնդումներ սկսվեցին, սահմանադրագետ Վարդան Այվազյանը հաղորդում նեկայացրեց հանցագործության վերաբերյալ` առ այն, որ վարչապետի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, իր լիազորությունների սահմանազանցում։

2021 թվականի մարտին էլ Ռուբեն Հայրապետյանի որդու փաստաբան Ամրամ Մակինյանը հաղորդում ներկայացրեց իրավապահներին` այն մասին, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրել եւ քննիչ Ա. Այվազյանին ուղարկել է Ռուբեն Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Նա հրապարակել էր տեսանյութ, որում պարզ երեւում էր, որ Փաշինյանի օգնականը խմբագրում է ու ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա. Այվազյանին է ուղարկում Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Այլ դեպքեր էլ են եղել, երբ նախաքննությունը դեռ չսկսված՝ նա նկարագրել է հանցագործությունը` ուղղորդելով քննիչներին, օրինակ` Ազատ գյուղի հրդեհի գործը:

Իրավապահ համակարգի գործողություններին ամենաթարմ միջամտության օրինակ է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին Հայաստանի  համար անցանկալի անձանց ցուցակի մեջ ներգրավելու գործը։ 2022 թ. հուլիսի 14-ին նրան արգելել էին մուտք գործել երկիր, Մուրադ Փափազյանը նույն օրը մեղադրեց Փաշինյանին։ «Դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով: Գիտեի, որ Ադրբեջան ու Թուրքիա մուտքս արգելված է, հիմա իմացա նաեւ, որ արգելված եմ Փաշինյանի Հայաստանում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Փափազյանը եւ դիմել դատարան՝ պահանջելով վերականգնել Հայաստան գալու իր իրավունքը։ 2023 թ. հունվարին դատարանը բավարարեց նրա հայցը՝ չեղարկելով այս որոշումը, իսկ օրերս Փաշինյանն «ինքնախոստովանություն» է արել, որից բխում էր, որ հենց ինքն է կանգնած հայտնի գործչի մուտքն արգելելու ետեւում։

Փետրվարի 21-ին, Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի եւ նրա կնոջ վերահուղարկավորության ժամանակ Փաշինյանը` Մակրոնի առաջարկով, զրուցել էր Մուրադ Փափազյանի հետ: Ինքը՝ Փափազյանը, «Հրապարակին» պատմել էր. «Երբ միջոցառումն ավարտվեց, գնացի, Փաշինյանին ցտեսություն ասացի, ասացի՝ պարոն վարչապետ, մենք կարող ենք միմյանց հետ համաձայն չլինել, դա խնդիր չէ։ Նա ինձ ընդհատեց ու ասաց՝ դու դատարանում դատը շահեցի՞ր։ Ասացի՝ այո, շահեցի, բայց մինչեւ վաղը գիշեր դեռ կարող եք բողոքարկել, ասաց՝ չեմ բողոքարկի, ԱԱԾ-ին կասեմ, որ չբողոքարկի։ Ֆրանսիայի նախագահն իրեն ասել էր, որ մի բողոքարկիր»:

Թե ինչ շոկ է ապրել զրույցին ականատես Մակրոնը մեր վարչապետի այս հայտարարությունից հետո, միայն ենթադրել կարելի է։ Բայց սա անմիջականորեն միջամտություն է արդարադատության իրականացմանը: 

Ինչպես տեսնում ենք, հեղափոխությունից հետո անցած տարիներին Փաշինյանն «էվոլյուցիա» է ապրել` եթե նախկինում հերքում էր արդարադատությանը միջամտելու մեղադրանքները, ապա հիմա անթաքույց խոստովանում է, իսկ հասարակությունը լուռ հանդուրժում է։