էլէներգիայի անջատումներ կլինեն․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՋուր չի լինի մի շարք հասցեներումՀՀ ԳԱԱ նախագահն ընդունել է Իրանի պատվիրակությանը Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է «Եվրո-2026»-ին Սիրիայում իշխանությունը գրաված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրելԳուրգեն Արսենյանը Լին Թրեյսիի հետ համագործակցային հարցերն է քննարկելՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներՀՀ-ն արդեն 6 տարի հետևողական պայքար է մղում՝ «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարով. Արդարադատության նախարար (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումՄեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասինՈրքան էլ որ տեսագրություններ ու գրառումներ ջնջեք, միևնույն է, հիշում ենք 2018 թվականի ձեր փքված ու մեծամիտ կեցվածքները․ Հայկ ԴեմոյանՈստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛լ կասկածելի շահավետ առաջարկներիցԿառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ. Մհեր ԳրիգորյանՄեկ շաբաթում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 035 խախտում (տեսանյութ)Ձկնագողության դեմ հետևողական պայքարի ընթացքում առգրավվել է 257կգ սիգ․ ԲԸՏՄԼավագույն ելքի դեպքում դիկտատորը փախնում է երկրից՝ իր հետևից թողնելով իր ենթականերին՝ կրելու իր արած հանցագործությունների պատիժը․ Հովհաննես Ավետիսյան21-ամյա աղջիկը հայտնել է, որ անծանոթ տղամարդը փողոցում գրկել է իրեն և պատճառել է ֆիզիկական ցավՀյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխությունԱյս ծավալի հանրային հաղորդակցություն կարծում եմ երբեք չեմ ունեցել, նույնիսկ Հեղափոխության օրերին. Փաշինյանը պարծենում է ֆեյսբուքյան իր էջի դիտելիության ցուցանիշներովՍամիրա Բայրամովան չի դիմել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահներին․ ՀՀ ԱԱԾԵկեղեցին անում է հնարավոր ամեն ինչ արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայերի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների ուղղությամբ. Գարեգին Բ-ն՝ ՕկամպոյինԱրսեն Առաքելյանը՝ Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԱխուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը համագործակցում է կյանքեր փրկող հիմնադրամի հետ (տեսանյութ)Սիրիական դասերը` «Խաղաղության դարաշրջան» միֆին հավատացողների համար․ Դավիթ ՖիդանյանՄենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը. Արարատ Միրզոյան
Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր երկրի ճակատագիրը. Մասուդ Փեզեշկյան
Սա հույսի պահ է. մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ սեղմ ժամկետներում խաղաղության համաձայնագիր կնքել. Միրզոյանի հարցազրույցը՝ «Lännen Media»-ին
Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուներն այսօր հանդիպել են հայ և քրիստոնյա համայնքապետների հետՀովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե
Կարծում էինք, որ ՀԱՊԿ-ը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հիասթափություն. Միրզոյան
Երեկ Գյումրիում մեկը հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակի ծաղկեպսակներից մեկի հետ․ ՔՊ-ական պատգամավոր«Aznavour 100» բարեգործական համերգ՝ հանուն կրթությանԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել վնասվածքներԱմերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն ՍարգսյանԲայդենը խոստացել է օգնել ՍիրիայինՄարտունիի պատկերասրահում կայացել է «Արցախյան ֆեստ-արցախյան համերու» փառատոնըՍիրիական զարգացումներն ազդելու են Հարավային Կովկասի վրա․ արաբագետ
14-ամյա անչափահասին հասցրել են ինքնասպանության. ՔԿ
«Արհեստական բանականությունն ընտրական գործընթացներում. հնարավորություններ և մարտահրավերներ»Վոլոդինն ընտրվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Մինչև հունվարի 20-ը սիգի որսը արգելված է. ՆԳՆ ոստիկանություն
Լույս աշխարհ է եկել ընտանիքի 13-րդ զավակը
Դեկտեմբերի 12-ին ձյուն կգաՄաքրեք համակարգը Վահե Ղազարյանի կադրերից, եթե իսկապես ուզում եք դրական գործ անելԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինվորական է զոհվելԿոռուպցիայի դեմ պայքարում լճացում է. պայքարին առնչվող հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն․ ԹԻՀԿԵրևանում երիտասարդը փորձել է լինգով հարվածել մաքրման աշխատանք կատարող քաղաքացուն․ հնչել են կրակոցներՓաշինյանի պաշտոնական կայքը վերածել է «ընտանեկան ալբոմի»՝ Աննա Հակոբյանի ֆոտոշարքով
Շիրակում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր
Մշակույթ

Անկախ նրանից՝ ինչ զգացողություն է առաջացնում Բաքվի մոտ հայկական մշակույթը, այն պետք է պահպանվի․ MW

2024 թվականի փետրվարի 27-ին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի կողմից տարածված հայտարարությամբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում՝ Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող Շարլ Ազնավուրի կիսանդրին։

Արձանը կանգնեցվել էր 2022 թվականի մայիսի 22-ին՝ աշխարհահռչակ երգչի ծննդյան 100 ամյակի կապակցությամբ:

Կիսանդրու հեղինակը ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանն է, քանդակագործը՝ Յուրի Հըովհաննիսյանը, ով Շառլ Ազնավուրի ժպտացող քանդակով փորձել է ծանր իրավիճակում գտնվող արցախցիներին գալիքի հույս ներշնչել: Շենքի ճակատին փակցված էր արցախցի քանդակագործ Հրանտ Մնացականյանի «Մեղեդի» պաննոն: Վերջինիս  ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան:

Ինչպես փաստում են լուսանկարները, որոնք արվել են մինչ ադրբեջանական վանդալիզմը, հուշարձանը ամբողջական էր, իսկ նույն վայրն արդեն այսօր առանց Շառլ Ազնավուրի հուշարձանի է։

Monument Watch-ի արձագանքը

Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մշակութային ժառանգությունը համարվում է մարդու ստեղծագործ մտքի բացառիկ արտահայտություն, որի ոչնչացումը կամ վնասումը ուղղակիորեն խախտում է մարդու/համայնքի անդամների մշակութային իրավունքները թե՜ պատերազմի ժամանակ և թե՜ պատերազմից հետո։

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն:

Հարկ է նշել նաև, որ զինված բախումների դեպքում մշակութային արժեքների ոչնչացումն արգելող Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի համաձայն հուշարձանի ունեցած վաղեմությունը (հին, թե նոր), կամ բնույթը չեն կարող պատճառ դառնալ արդարացնելու ոչնչացումը։ Համաձայն կոնվենցիայի առաջին հոդվածի, մշակութային արժեքը վերազգային և համամարդկային է. «Մշակութային արժեքը, անկախ ծագումից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները՝ անկախ իրենց կրոնական կամ աշխարհիկ բնույթից....»։ Ուստի՝ ժառանգությունը պետք է պահպանվի, որտեղ էլ որ այն գտնվի, երբ էլ որ այն ստեղծված լինի։  Կոնվենցիայի տրամաբանությունից ելնելով՝ ազգերն են որոշելու, թե ինչն է իրենց՝ «մեծ կարևորության» ժառանգությունը, այս դեպքում՝ արցախահայերը։ Եվ անկախ նրանից, թե ինչ տեսք ունի այն կամ ինչ զգացողություններ է առաջացնում Ադրբեջանի մոտ, պետք է պահպանվի։ Եվ եթե 20-րդ դարում մշակութային ժառանգությունն անպայմանորեն պետք է օժտված լիներ անցյալի պատմական նշանակությամբ, ապա 21-րդ դարի ժառանգության տեսա-իրավական համակարգում ժառանգություն են համարվում թե՛ անցյալի, թե՛ ներկայի արժեքները։