«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել
Ռոսսելխոզնադզորը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից մատակարարված կարմիր ձկնկիում և Բելառուսից մատակարարված մսամթերքում:
Ինչպես հաղորդել է ծառայությունը, հայկական «Մաքս ֆիշ» ընկերության կարմիր ձկնկիթի մեջ կոլիֆորմ բակտերիաներ են հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել այս ձեռնարկությունից խավիարի մատակարարման համար։