ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ չի տեսնում Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու սպառնալիք
ՆԱՏՕ-ն միջուկային զենքի կիրառմամբ Ռուսաստանի կողմից սպառնալիք չի տեսնում: Այս մասին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները ինքնին շատ վտանգավոր են, քանի որ դրանք խաթարում են վստահությունը:
Ջոանը նաև ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռևս չունի Ուկրաինայում զորքեր տեղակայելու մտադրություններ կամ պլաններ, նույնիսկ եթե դաշնակիցները համաձայնեն դա անել։