Չինաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին պահպանել հանգստություն:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Դաշնային ժողովում իր ելույթում ասել էր, որ Արևմուտքի վտանգավոր գործողություններն ու հայտարարությունները արտաքին քաղաքականության մեջ սպառնում են միջուկային զենքի կիրառմամբ հակամարտությամբ և քաղաքակրթության ոչնչացմամբ։