Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիական բանակի մարտական ստորաբաժանումները չեն հայտնվի Ուկրաինայում:
Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն France Inter ռադիոկայանի եթերում։
«Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար, մենք մարտական գործողություններ իրականացնող զորքեր չենք ուղարկի»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։