Իրանում այսօր Մեջլիսի ընտրություններ են
Իրանի բոլոր նահանգներում բացվել են ընտրատեղամասերը՝ Փորձագետների խորհրդի և Մեջլիսի ընտրությունների քվեարկության համար:
Իրանի ընտրական շտաբի տվյալներով՝ նրանք կաշխատեն 10 ժամ՝ մինչև ժամը 18:00-ն։
Սակայն, ինչպես ավելի վաղ Mehr-ին հայտնել էր գերատեսչության խոսնակ Մոհսեն Իսլամին, անհրաժեշտության դեպքում քվեարկությունը կերկարաձգվի։
Համաշխարհային մարդահամարի 2022 թվականի տվյալներով Իրանում ապրում է ավելի քան 88 միլիոն մարդ։