Եվրոպայում ոչ ոք չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա. Չեխիայի վարչապետ
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ Եվրոպայում ոչ ոք չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա։ Ֆիալայի հայտարարությունը մեջբերում է CTK-ն, հաղորդում է European Pravda-ն։
Նրա խոսքով` երկուշաբթի Փարիզի գագաթնաժողովում, որը նվիրված էր Ուկրաինային օգնությանը, զորք ուղարկելու հարցը նվազագույն ժամանակ խլեց։ Ինչպես հայտնի է, այդ գաղափարը հղացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Օգտակար կլիներ, եթե որոշ զինվորներ, օրինակ՝ Ֆրանսիայից, լինեին Ուկրաինայի տարածքում, բայց չկռվեին այնտեղ, այլ օգնեին մարզումներին»,- Ֆրանսիայի նախագահի մտքերը մեկնաբանել է Չեխիայի վարչապետը։
Նրա խոսքով` փարիզյան գագաթնաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը եկել է այն եզրակացության, որ զորք ուղարկելու հարցը չի քննարկվի: