Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները զորավարժություններ են անցկացնում
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված ընթացիկ տարվա ուսումնական պլանի համաձայն՝ հատուկ մարտավարական զորավարժություններ են իրականացնում հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները:
Զորավարժության թեման «Մարտական գործողություններ անցկացնելը ձնակույտի և սաստիկ ցրտահարության պայմաններում»:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։
Հաղորդագրության համաձայն՝ լեռներում դահուկների վրա մարտավարական վերադասավորումներ կատարած հատուկ ջոկատայինները կատարել են ժայռամագլցման և ձնառատ տեղանքում խոչընդոտների հաղթահարման, վիրավոր զինծառայողին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, դժվար տեղանքների համար նախատեսված մեքենաներով տարհանում և այլնվարժություններ: