Թերթում եմ ադրբեջանական և դե-ֆակտո իշխանություններին ծառայող հայկական մամուլը, մեկից մեկ նույն ատելությունն ու քարոզ է հայերի նկատմամբ. թյուրքագետՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (տեսանյութ) Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվիՓաշինյանն ասում է՝ պիտի առանց 3-րդ կողմի ապրենք տարածաշրջանում․ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել․ Արմեն Աշոտյան Իշխանական կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Պատկերացրեք՝ ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել, եթե Նիկոլն իշխանազրկվեր 2020-ին Մեքենաների հոսքը չի դադարում դեպի Հաղարծնի վանք. քաղաքացիները միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մենք մի ազգի զավակ ենք, որն իրավունք չունի խեղճանալու․ Սրբազանի խոսքը՝ Հաղարծինի վանքից 2018 թ.-ից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Հայության մի մեծ հատված իր վիրավոր ոգու պահանջը լրացնելու կարիք ունի․ Աստված օգնական մեր ժողովրդին․ Զաքարյան Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը օկուպացված Ակնայում հետևել է ականազերծման գործընթացին Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Հիշեցրե'ք, որ հային բնորոշ է արժանապատիվ մեռնելը, քան խայտառակված ապրելը. նամակ` Սրբազանին (տեսանյութ) Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, ազգային նվաստացման ամենօրյա չափաբաժնից․ Ռուբեն Մելիքյան Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե'ք, միացե'ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. մեքենան մի քանի պտույտ շրջվել է. կան վիրավորներ Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Վահե ՀովհաննիսյանԲագրատ Սրբազանի շարժումը երթով գալիս է Երևան (օր 1)․ ՈՒՂԻՂ
Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան
Շարժումը պետք է հաշտեցնի հասարակությանը, ականջալո՛ւր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր (տեսանյութ) Սրբազանը՝ գառնուկներով, շարժվում է Երևան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում․ Աշոտյան Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Աբրահամյան Բագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչը (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՀետևյալ հասցեներում լույս չի լինիԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանըՀանրապետությունում տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպԵրևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար էՌուսաստանը կարող է մասնակցել հերթական ռազմական հակամարտությանը. Bloomberg4 տարի սպասել ենք այս օրվան. մենք այս շարժման զինվորն ենք. Զոհված զինծառայողների ծնողներն օրհնեցին դեպի Երևան ուղևորվող շարժումը (տեսանյութ)Մինչև մայիսի 9 ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ու միասնական պայքարը տանելու համար. Անժելա Էլիբեգովա «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԻսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ ՓաշինյանՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով շարժվեց Երևան (տեսանյութ)
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է ԵրևանԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. ԹյուրքագետՀիտլերի գլխավոր շտաբում նորածին երեխայի մնացորդներ են հայտնաբերել. Der SpiegelԱրթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. Փաստաբան
Մամուլ

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոփոխել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման սկզբունքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ. հուլիսի 13-ի N 1176-Ն որոշման մեջ: Առաջարկվում է փոփոխել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման սկզբունքը և վերջիններիս ֆինանսավորումը իրականացնել նախորդ տարվա փաստացի ձևավորված սեփական միջոցների հիման վրա: Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը 2023 թ.-ին պիլոտային ռեժիմով կիրարկվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում։ Ընդունված կարգի համաձայն, թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման հիմքում դրված է հետևյալ մոդելը. կազմակերպությունները ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակիի չափով։

Մոդելի կիրարկումը ցույց է տվել, որ ֆինանսավորման մեխանիզմում առկա է անհամապատասխանություն կանխատեսվող և փաստացի ձևավորված սեփական եկամուտների միջև։ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փաստացի գերազանցել է իր պլանավորած տարեկան եկամուտի չափը, մինչդեռ պետության կողմից հատկացվող ֆինանսավորման գումարի չափը համապատասխանում է կազմակերպության կանխատեսվող գումարի չափին։ Հետևաբար, պետության պարտավորությունը՝ կրկնապատկելու ֆինանսավորումը, դառնում է ոչ լիարժեք, քանի որ տվյալ կազմակերպությանը փաստացի հատկացվում է ավելի պակաս գումար, քան վերջինս ձևավորել է տարվա ընթացքում:

2024 թ.-ից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։ Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2024 թ.-ից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» և «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թ.-ին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:

Միևնույն ժամանակ, ըստ նախարարության, շտկման կարիք ունի ֆինանսավորման նոր մոդելի ներդրման ժամանակացույցը, որը պայմանավորված է ոչ միայն թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսական ցուցանիշներով, այլև ոլորտային առանձնահատկություններով, սեփական հարթակների առկայությամբ, նյութատեխնիկական հագեցվածությամբ՝ հատկապես մարզերում գործող թատերահամերգային կազմակերպությունների պարագայում: Առաջարկվում է փոփոխել կազմակերպությունների ֆինանսավորման ժամանակացույցը՝ չնախանշելով դրանց անվանումները, և մոդելը վերջնականապես ներդնել 2027 թ.-ին:

Ամփոփելով՝ առաջարկվող փոփոխության արդյունքում թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի նախորդ տարվա փաստացի ձևավորված սեփական միջոցների հիման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել ավելի ճշգրիտ պլանավորում։ Կճշգրտվի մոդելի ներդրման ժամանակացույցը, որի վերջնաժամկետ կսահմանվի 2027 թ.-ը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: