Գիշերը Ռուսաստանի տարածքում ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելՇիլաշփոթ չկա․ սեզոնից սեզոն, էականորեն այս թվերը կարող են տարբերվել․ Ավինյանը՝ ՍուքիասյանինՍտիպված դիմեցի իրավաբանական գրականությանը. չգտա, որ կարող է լինել մեղադրանք՝ առանց հիմքի.Վարդևանյան (տեսանյութ)Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿԾ-ն ներկայացրել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունվարի հաշվետվությունըՀիմա որ ասեմ՝ սուտ ա, ասելու եք՝ յա. ձեր կանխատեսած թիվն ու իրողությունը հեռու են իրարից. սա ի՞նչ շիլաշփոթ է․ Սուքիասյանը՝ Ավինյանին (տեսանյութ)Եթե բոյկոտը չի հաջողվել, ոնց դուք եք ասում, ուրեմն ձեր թվերն ասում են՝ դուք ձախողել եք. Հակոբյան (տեսանյութ)«Արծվաշենն ո՞ւր է». ՆԳՆ-ում ՀՀ ուրվագիծն են դրել, որում Արծվաշենը չկա․ Գեղամ ՄանուկյանՀունվարի ուղևորափոխադրման տվյալներով 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ենք 313 դրամ․ Ավինյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվելԿրճատել են աշխարհազորայինների գումարը. «Հրապարակ»ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ. «Իրավունք»ԱՄՆ-ն կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու տարբերակներըՍուրեն Պապիկյանը ՊՆ նախարարների կոնկլավի ընթացքում հանդիպել է Հնդկաստանի ԶՈւ ԳՇ պետի հետՓաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ»Դեսպանները վերածվել են թաղային «տասովշիկների». «Իրավունք»Հրդեհ՝ Ավշարում. Այրվել են նաև նախկին պատգամավորի կոնյակով տարաները. «Հրապարակ»Իրավապահները չկարողացան ապացուցել, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված զինատեսակը անպիտան է եղել, գործը կարճվել է. «Ժողովուրդ»Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները. «Ժողովուրդ»Դեսպան «не взаконе», Թորոսյանի զգուշացումն «ասնավանի՞» չի. «Իրավունք»Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու. «Հրապարակ»Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում. «Ժողովուրդ»Ովքեր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում․ «Հրապարակ»ԱՄՆ-ում իրար են բախվել երկու ինքնաթիռԵռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքինԱՄՆ-ը կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին. ՊեզեշկյանՀայ-ֆրանսիական հուշագիր է ստորագրվել՝ արհեստական բանականության ոլորտում Իսրայելը Գազան ավերելու համար պետք է վճարի 100 մլրդ դոլար. էրդողանԵկեղեցին պատմական եզակի հնարավորություն ունի ազատագրական պայքարի դրոշ բարձրացնելու․ Դեմոյան Ցեղասպանության ուրացումը լուրջ վտանգ է ՀՀ գոյության և ապագայի համար․ Եվրոպացիները հանուն Արցախի Կրասնոդարը հաղթեց ԲԿՄԱ-ին․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ արդյունավետ միջոցը մեր իրավունքների պաշտպանությունն է․ Մարուքյան Փաշինյանի հայտարարությունը անընդունելի է. Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա Թուրքիայի կազմակերպած ցուցադրությանը ներկայացված տարածաշրջանային քարտեզում բացակայում է Հայաստանը Բաքվի դատարանն անտեսել է Ռուբեն Վարդանյանի արդարացի բողոքը ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է, վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի ՀՀ-Իրան շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ է տարածաշրջանային անվտանգության համար․ Գրիգորյան Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան Ադրբեջանցիներն ավերել են Քարինտակ գյուղը՝ քանդելով պատմական տեսքը և մզկիթներ կառուցելով ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև, ոստիկանները միջամտել են Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում (տեսանյութ)
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացը», սահմանազատումը
Պաղեստինցիներին Գազա վերադառնալու թույլտվություն տալը սխալ է․ ԹրամփԵրևանում 26-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի զենք և զինամթերք է պահել․ նրան հայտնաբերել են (տեսանյութ) Նոր կենսաչափական անձնագրերը արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորության նախապայման են․ ՆԳՆ Մարտիրոսյանը, Պետրոսյանը, Աղանյանը և Հովհաննիսյանը՝ Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոններ Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշամալիրի գերեզմանաքարերը Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Քաղաքականություն

Ալավերդիի շրջանից Վրաստանին տարածքներ կհանձնվե՞ն...

«Երկիր»-ը գրում է.

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-Վրաստան բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման - սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին: 

Խնդրի կապակցությամբ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ փորձելով պարզել՝ վերջին շրջանում տեղի ունեցող հայ-վրացական բարձր մակարդակի շփումներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-Վրաստան սահմանազատման-սահմանագծման ուղղությամբ, ՀՀ-Վրաստան սահմանի ո՞ր հատվածներում են կատարվել սահմանազատման կամ սահմանագծման աշխատանքներ կամ ձեռք բերվել պայմանավորվածություն՝ կատարելու սահմանազատման – սահմանագծման աշխատանքներ, ինչպիսի՞ ճշգրտումներն են եղել կամ որոշում է կայացվել՝ իրագործելու, և սահմանային նման տեղաշարժերի արդյունքում կոնկրետ ո՞ր հատվածերն են անցել կամ անցնելու վրացական կողմին: 

Արտաքին գործերի նախարարությունից ստացված գրավոր պատասխանի մեջ հաստատվել է, որ «…Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»:

Չհայտնելով ոչինչ՝ ԱԳՆ-ից նշել են միայն, որ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի պատշաճ ժամկետում:

Ժողովրդական խոսքն ասում է՝ աչքը տեսածից է վախենում: Ունենալով Սյունիքի դառը փորձը, երբ պատերազմից մեկ ամիս անց (2020 թ. դեկտեմբերի 18-ին) Փաշինյանն իր «բանավոր ըմբռնումներով» թշնամուն հանձնեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված տարածքներ, այդ թվում՝ Գորիս-Կապան միջպետական մայրուղին, բնակավայրեր, ռազմավարական դիրքեր և այլն, երբ պատերազմից հետո այս կամ այն կերպ շարունակաբար թշնամուն է հանձնվում հայրենիքի այս կամ այն հատվածը, ապա լիարժեք հիմքեր ունենք թե՛ կասկածելու, թե՛ հայտնելու մտավախություն, որ Վրաստանի պարագան ևս կարող է բացառություն չլինել, և այս դեպքում ևս հայրենիքի տարածքներն «ընդհանուր ընկալումներով» և փաշինայանական դավադիր «ըմբռնումներով» օտարվեն: