Վստահ չեմ, որ ռուս սահմանապահները մեր սահմանները կպաշտպանեն, ճիշտ կլինի՝ նրանք դուրս գան «Զվարթնոց»-ից․ ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ««Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին չի մասնակցել, բայց, կարծում է, որ ճիշտ կլինի` նրանք դուրս գան այնտեղից։
«Մենք կպաշտպանենք մեր երկրի սահմանները։ Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք»,- հարցրեց նա լրագրողներին։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ մի քանի անգամ ապացուցվել է` չեն պաշտպանել։ Ըստ Սիմոնյանի, հակառակն է ստացվել` ռուս խաղաղապահները սահանն ավելի խոսելի են դարձրել։
«Եկան Լեռնային Ղարաբաղ՝ ի՞նչ արեցին։ Եկան Ղարաբաղ՝ հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին, հա՞։ Դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցեն դո՞ւրս»,- նշեց Սիմոնյանը։
Հարցին՝ իրավական ի՞նչ հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ իրավական հիմքի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դա նույնպես քննարկման առարկա է»,- ասաց ԱԺ նախագահը։