Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել անասնագոմում․ փրկարարները դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասուն
Փետրվարի 25-ին, ժամը 21։03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Նայմենդան» կոչվող տարածքում այրվում են անասնագոմեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 700 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։27-ին, մարվել՝ 22:27-ին։ Անասնագոմում այրվել են պահակի սենյակը (մոտ 6 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերն ու առաստաղը մասամբ՝ մոտ 25 քմ։
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասուն։