Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը
ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը՝ Լյուդմիլա Նավալնային։ Այդ մասին տեղեկանում ենք քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի տարածած հայտարարությունից։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որ պահանջել են Ալեքսեյ Նավալնիի մարմինը փոխանցել իր ընտանիքին։
Փետրվարի 16-ին Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հաղորդել է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։