Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած BMW մակնիշի և 36-ամյա Վլադիմիր Ս.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը: