Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` փետրվարի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Ինչպես NEWS.am -ին փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +9+11։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ -3 +2,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -2 +2,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +4 +6,
Սևանա լճի ավազանում` գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-4,
Լոռիում` գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2+1,
Տավուշում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0- 4, ցերեկը՝ +4+6,
Արարատում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,
Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+11,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +1+4,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -1-4: