Պետք չէ մոռանալ ու ուրանալ այս մարդկանց, նրանք էին անկախ Հայաստանի և ազատագրված Արցախի կերտողները
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարություն է արել․
«Այսօր Անկախ Հայաստանի և Հայոց Բանակի հիմքը հանդիսացող բանակի և զինվորականների տոնն է
Այսօր, Արկադի Տեր-Թադևոսյանի, Քրիստափոր Իվանյանի և այլ մեծերի տոնն է, Մեծ Հայրենական պատերազմիից, մինչև Աֆղանստան տեսած, սովետական բանակի բովով անցած անձանց տոնը, որոնք հիմնեցին Անկախ Հայաստանի հիմնասյուն հանդիսացող Հայոց Բանակը։ Պետք չէ մոռանալ ու ուրանալ, որ այդ մարդիկ էին անկախ Հայաստանի և ազատագրված Արցախի կերտողները։ Մարդիկ, ովքեր ծնվել և մեծացել էին Խորհրդային Հայաստանում, ստացել խորհրդային դաստիարակություն, անցել խորհրդային բանակով, չէին ծնվել անկախ պետությունում, սակայն հիրավի հայրենասերներ ու հերոսներ էին, որոնց նմանն այսօրվա Հայաստանում չկա՛։
Այսօր Եվրոպայում համատարած ոչնչացվում են Ֆաշիստական Գերմանիյաին տապակած, Սովետական բանակին նվիրված հուշարձանները, որոնց վրա գրված են նաև մեր հայազգի հերոսների անունները։ Նույնն է նաև այսօր անում Ադրբեջանը՝ վերացնելով Արցախի տարածաքում գտնվող Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանները, որոնց վրա ևս գրված են հայերի անուններ։ Ցավոք այսօր այս ամենից շատ չի տարբերվում նաև Հայաստանում իշխանության գլուխ եկած կլանի վարքը, որը փորձում է ցեխ շպրտել մեր հերոս նահատակների հիշատակի վրա, մոռացության մատնել ու անտեսել, մեր պապերի ու հայրերի հերոսական անցյալը, որոնց մարտական փորձի և արյուն-քրտինքի շնորհիվ ստեղծվեց Անկախ Հայաստանը, որի շնորհիվ մենք ապրում ու գոյատևում ենք, անգամ մինչև այսօր»։