Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՆա ամեն ինչի ունակ ու պատրաստ է. «Փաստ»Աղետի դառը հետևանքներն ու ոչ պակաս դառը եզրակացությունները. «Փաստ»Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ» Ոչ միայն կոչում, այլ նաև պաշտոն․ «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը. Իվետա Տոնոյանը փակագծեր է բացումՔաղաքացիները ավտոերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ (տեսանյութ)Դիանա Գասպարյանի սկեսուրին պատկանող ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն. «Ժողովուրդ»Առանց էլէներգիայի և գազի պարտքեր չունենալու մասին տեղեկանքի Կադաստրում անշարժ գույքի պետական գրանցում չի կատարվի. «Փաստ»Բաքվում Գերմանիայի դեսպանը այցելել է օկուպացված Շուշի և գրառում կատարել այդ մասինՈրն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը․ «Հրապարակ»Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները. «Փաստ»ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023թ․-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին․ «Ժողովուրդ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱնդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը. «Ժողովուրդ»Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն. «Փաստ»ՆԳ նախարարը կհեռանա՞․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը. «Ժողովուրդ»Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը. «Փաստ»Իսրայելը նոր առաջարկներ ունի Պաղեստինի հետ հրադադարի հարցումՀյուսիսային Կորեան չի թողնի ԱՄՆ-ին միջամտել Սեուլի հետ հակամարտության դեպքում. Կիմ Չեն ԸնԼարված իրավիճակ. ոստիկանները ավելի քան 5 ժամ բանակցել են կասկածյալի հետ, այդ ընթացքում նա կրակել է Մի պահ պատկերացրեք՝ «հարկ վճարողները» պայքարում են սև և կարմիր բերետավորների՝ բիրտ ուժ կիրառելու դեմ․ Անանյան Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում Արցախի քաղաքապետների ձերբակալությունները՝ սահմանազատման հետևանքով ժողովրդական ընդվզմանը համընթաց ԵՏՄ՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության ստեղծման մասին պայմանագիր է ստորագրվել Փաշինյանը Թաթուլ Բաղդասարյանին հեռացրել է «ՔՊ»-ից Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում Իրանի ԱԳՆ նախկին ղեկավարը իսրայելական հարվածը Ռաֆահ ճամբարին դիտավորյալ է անվանելՏարածքների խայտառակ կորուստների պարագայում շուտով կբաժանվեն մարշալի կոչումներ․ ՊՆ նախկին փոխնախարար Թշնամու նպատակը Հայաստանն է, այս օրերի մեր պայքարն ուղղված է մեր մեջքը շտկելուն․ Դանիելյան Ալեն Սիմոնյանը մեծ կազմով մեկնում է Լյուբլյանա ՌԴ-ից Հայաստան ժամանող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել․ մանրամասներ Օկուպացված Արցախի համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները քանդվում են․ մանրամասներ Հայաստանը կընդունի հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունը Բոլորս վաղը` ժամը 10:30-ին, մեքենաներով մուտք ենք գործում հրապարակ, կառավարության նիստ կա (տեսանյութ)
Միրզոյանն իրանական կողմի հետ քննարկել է տարածաշրջանն ու ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
Վաղը կարևոր գործ ունենք, որը հաջողելու դեպքում ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, Պակիստանն էլ կխառնվի (տեսանյութ) Հետաքննությունը բացառել է վարկածը, որ Ռայիսիի ուղղաթիռի պայթյունը դիվերսիայի հետևանք է Որոշել են իրենց կարճ խելքով վրեժ լուծել, փակել են Վեհափառի մուտքը դեպի Սարդարապատ. Սրբազան (տեսանյութ) Հրահանգն իջեցնողները չեն գիտակցում ինքնության պահպանման կառույցի՝ Եկեղեցու դերը Ադրբեջանական կողմը շատ ակտիվ տարածում է այն գաղափարաը, որ Տավուշի մարզի հաշվին ձեռք են բերել կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող բարձրունքներ․ Կարեն ՀովհաննիսյանԶելենսկիին խնդրել են ՆԱՏՕ-ից չպահանջել անհնարինըՕդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին քնեցրել են եւ փորձել փոխադրել Ֆրանսիա․ «Իրավունք» Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂ Կօգնենք պայքարել հանցավորության դեմ ԱՄՆ-ում և Հայաստանում․ դեսպան Շարժումը ձգտում է Փաշինյանին անցնցում հեռացնել, մյուս տարբերակը շատ վատը կլինի. Սուրենյանց (տեսանյութ) Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Toyota Camry»-ն ու «Toyota Corolla»-ն. կա վիրավոր Հայ պաշտպանը կտեղափոխվի Հանովեր Բագրատ Սրբազանը մասնակցում է «Սրբազան պայքար․ Փաշինյանի հեռացման ճանապարհը» թեմայով քննարկման․ ՈՒՂԻՂ
Հասարակություն

Փորձը ցույց է տալիս՝ կանայք արագ են յուրացնում գիտելիքները, նրանց ներգրավվածությունը կարևոր է․ ՆԳՆ

Փետրվարի 23-ին Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը: Մասնակցում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և ոստիկանության ներկայացուցիչներ: Հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ 

Իր խոսքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում կանանց ներգրավվածության գաղափարն իրականություն է դարձել միջազգային գործընկեր կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Խոսելով ոստիկանության համակարգում կանանց ներգրավմանն ուղղված քաղաքականության, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ու մարտահրավերների մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների համար հիմնարար է ներառականության սկզբունքը՝ հնարավորինս բաց լինել հասարակության համար ինչպես հանրային կարծիքն ու վերաբերմունքը չափորոշիչ ունենալու, այնպես էլ համակարգի կադրային բազան համալրելու, թարմացնելու առումով:

«Փորձը ցույց է տալիս, որ կանայք արագ ու հիմնավոր են յուրացնում տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, ավելին՝ աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ: Բացի այդ, հատկապես այնպիսի իրավիճակների դեպքում, ինչպիսին ընտանեկան բռնությունն է կամ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունը, կին ծառայողներն ավելի արդյունավետ են գործում։

Ներքին գործերի համակարգի որակական բարեփոխումը շարունակվում է, և համոզված եմ, որ մեր կին ծառայակիցները ոչ միայն շարունակելու են իրենց ծանրակշիռ ներդրումը բերել այդ գործին, այլև ավելի ու ավելի են ընդլայնելու իրենց ներգրավվածությունն ու ներկայացվածությոնը մեր աշխատանքի բոլոր ոլորտներում՝ կոտրելով կարծատիպեր»,-նշել է ՆԳ նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում ընդգծել է, որ Եվրամիության պատվիրակության ուղերձը վերաբերում է կին ոստիկանների ներգրավմանը:

«Կանայք եզակի տեսակետներ են ներմուծում, հմտություններ, որոնք լրացնում և մեծացնում են ցանկացած ոստիկանական ուժի կարողությունը: Կանանց ներկայությունը ոստիկանությունում խթանում է նաև համայնքային անվտանգության ավելի համապարփակ մոտեցմանը, քաղաքացիների բարձրացրած բազմապիսի հարցերի ընկալմանը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

Անդրադառնալով ՄԱԿ Զարգացման, ինչպես նաև այլ ծրագրերի հետ համատեղ իրականացրած ծրագրին՝ Վասիլիս Մարագոսը նշել է, որ այն մասնավորապես վերաբերում է նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը. ոստիկանության բարեփոխումը ոչ միայն անվտանգության և ապահովության խթանումն է, այլև ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանությունը:

«Այդ ծրագրի միջոցով մենք տրամադրել ենք շոշափելի ներդրումներ՝ խթանելու գենդերային հավասարությունը, խթանելու կանանց ներգրավվածությունը ոստիկանության ոլորտում»,-հավելել է Վասիլիս Մարագոսը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ողջունելով ներկաներին, նախ միջոցառմանը սատարելու համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարությանը: Դիմելով համաժողովին ներկա կին ոստիկաններին՝ դեսպանը նշել է. «Ձեր հանձնառությունը, ձեր քաջությունը, ձեր նվիրումը համայնքների անվտանգությանը, իսկապես գովեստի է արժանի, և ձեր ներկայությունը այսօր վկայությունն է առ այն, որ մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել իրավապահ մարմիններում այստեղ՝ Հայաստանում կանանց ներգրավվածության ուղղությամբ, ինչին բոլորս ձգտում ենք մեր սեփական երկրներում»:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ բարեփոխումների առանցքային կարևորությունն է վստահության, հաշվետվողականության լավարկումը, արդարադատության ապահովումը բոլոր ոլորտներում: Եթե ծառայողը, պաշտոնյան իր սպասարկման տարածքում վստահություն է վայելում, ապա նա այդպիսով կարող է ամրապնդել համակարգի հանդեպ վստահությունը, արձագանքել բնակչության կարիքներին:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում անդրադարձել է ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ միջազգային կառույցների համագործակցությամբ իրականացված միջոցառումներին:

«Ներքին գործերի նախարարությունը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը միավորում են իրենց ջանքերը՝ կոնկրետ այս օրակարգին թիրախավորելով: Եվ ես վստահ եմ, որ որևէ խնդիր չի կարող վրիպել և մնալ չհասցեագրված: Գենդերային հավասարությունը հիմնարար մարդու իրավունք է, միևնույն ժամանակ դա նաև համընդհանուր ճանաչում ունեցող փաստ է, որ գենդերային հավասարությունը և կանանց ավելի մեծ մասնակցությունը շահավետ են կոնկրետ սոցիալ-տնտեսական առումով: Կանանց մասնակցությունը մասնավոր հատվածում ավելի մեծ բազմազանություն և որակ է ապահովում նաև քաղաքակրթության մշակման գործընթացում»,-ներկայացրել է Նաթիա Նացվիշվիլին: