Ֆրանս-պարսկական հարաբերություններն ու հայերը․ ինչ էր ուզում Պարսից շահը Լուի 14-ից․ Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը․
Déjà Vu
Ֆրանս-պարսկական հարաբերություններն ու հայերը, ինչ էր ուզում Պարսից շահը Լուի 14-ից
Ուրեմս, 1715 թվականին Պարսկաստանի շահը Հուսեյնը դեսպանություն է ուղարկում Ֆրանսիա, Լուի (Արևի արքա Լյուդովիկոս) XIV-ի մոտ: Դեսպանությունը մեծ արձագանք է ունեցել Փարիզում, որպես հեռավոր ու էքզոտիկ երկրի ներկայացուցիչ: Դեսպանը, Էրիվանի բեգլարբեկ Մոհամմադ Ռըզա Բեկը, ՛՛Անժելիկան ու թագավորը՛՛ ֆիլմում սիրահետում է Անժելիկային: Որքան հիշում եմ ֆիլմը, հաջողություն է արձագանքել այդ գործում:
Լուի 14-ի պալատի պաշտոնյա, բարոն Լուի Նիկոլաս Լը Տոնելյե դե Բրետյուին, այսպես է ներկայացնում դեսպանի մուտքը պալատ:
՛՛Տասը պարսիկ, կամ հայեր, ձիերին հեծած, երկար զարդարված հրացանները կոնքերին (...) Ագաբ Թան անունով հայ վաճառականը պատասխանատու է Պարսից թագավորի նվերների համար, իսկ նրա կողքից քայլում էր պաժը, ով ծխամորճն էր պահում: Արարողավարը, քարտուղարը, կամ մոլլա, այսինքն՝ իր օրենքի կրողը (?), հաջորդը թարգմանիչ Պադերժն է, հաջորդը՝ Սեն-Օլոնը: Դեսպանը նստած է պարսկական ոճով լծված ձիու վրա, նրա աջ կողմում Մարշալ Մատինյոնն է, ձախում՝ բարոն դը Բրետոյը (...) Պարսիկ, կամ հայ լաքեյները շրջապատում են դեսպանի ձին (...) Նրանց ետևից դեսպանի զինակիրը պահում է դեսպանի դրոշը, իսկ նրա ետևից գնում է թրով պաժը …:
Ինչ էր ուզում դեսպանը Լուի 14-ից: Դեսպանը առաջարկում էր Ֆրանսիային ռազմական դաշինք կազմել ընդդեմ Օսմանյան կայսրության։ Լուի XIV-ի վատառողջությունը խանգարեց այս բանակցություններին: Այնուամենայնիվ, Մուհամմադ Ռեզա Բեկը, կարողացավ վերադառնալ Պարսկաստան Վերսալում ստորագրված Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև առևտրի և բարեկամության համաձայնագրով։ Այս պայմանագրի արդյունքում Մարսելում ստեղծվեց Պարսկաստանի մշտական ներկայացուցչությունը, որը կարևոր դեր խաղաց Արևելքի հետ ֆրանսիական ծովային առևտրում, որի առաջին հյուպատոսն էր Հակոբջան դե Դերիջանը:
Մուհամմադ Ռըզա Բեգը 1717 թվականի մայիսին վերադարձավ Երեւան։
Առաջին նկարում Մուհամմադ Ռըզա Բեկն է, իսկ երկրորդում՝ Մուհամմադի պաշտոնական երթը դեպի պալատ: